Բաղադրամասեր
0.5 կգ ալյուր,
1,5 հատ ձվի դեղնուց,
200 գ կարագ,
2 ո/գ քացախ,
200 մլ ջուր,
1/3 թ/գդ աղ
Պատրաստման եղանակը
Ձուն հարում ենք և ավելացնում ջուրը:
Ավելացնում ենք քացախն ու խառնում (5% քացախի դեպքում կարելի է վերցնել 3 գդալ): Լցնում ենք աղն ու խառնում մինչև աղի բյուրեղները լուծվեն:
Աստիճանաբար լցնում ենք մաղած ալյուրն ու միաժամանակ գդալով խառնում:
Հունցում ենք համասեռ, բավական պինդ խմոր: Կարելի է այն մի քանի անգամ ծեծել սեղանի վրա: Խմորը պետք է թեթևակի կպչի ձեռքերին:
Ստացված խմորը գնդում ենք: Փաթաթում ենք սննդային թաղանթի մեջ, որպեսզի երեսը չչորանա, թողնում ենք սենյակային ջերմաստիճանում 1-2 ժամ:
Խմորը սենյակային ջերմաստիճանում պետք է երկար ժամանակ մնա, որպեսզի սոսնձանյութն ակտիվանա, ու խմորը դառնա առաձգական: Հետո խմորը 30 րոպե պահում ենք սառնարանում, որպեսզի խմորի ու կարագի ջերմաստիճանները հավասարվեն:
Սառեցրած կարագը խառնում ենք 40 գր կարագի հետ: Ստացված համասեռ զանգվածին 2 սմ հաստությամբ ուղղանկյան տեսք ենք տալիս: 20-30 րոպեով դնում ենք սառնարան: Կարելի է սառնարան դնել խմորի հետ միասին, ու միասին էլ հանել սառնարանից:
Խմորի գունդը դանակով խաչաձև կտրում ենք և գրտնակում: Պետք է մեջտեղի մասը եզրերից հաստ լինի: Ստացված շերտի կենտրոնում դնում ենք կարագի ու ալյուրի սառած խառնուրդը:
Ծածկում ենք խմորով, եզրերը ծրարի նման կամ հարմար այլ ձևով վրա բերում ու ամրացնում:
Այնուհետև այսպես վրա բերում: Դնում ենք ալյուրով պատված սեղանին, կենտրոնից դեպի եզրեր զգուշությամբ գրտնակում: Պետք է ստացվի 1 սմ հաստությամբ ուղղանկյուն շերտ: Երկու ծայրերը կենտրոնում վրա ենք բերում՝ մեջտեղում նեղ լուսանցք թողնելով: Հետո աջ եզրը դնում ենք ձախի վրա, որպեսզի եզրերը հավասար նստեն իրար վրա: Խմորը 20 րոպեով դնում ենք սառնարան: Դրանից հետո գրտնակելուգործընթացը 3 անգամ կրկնում ենք: