Բաղադրամասեր

3,5 բաժակ ալյուր,

1 բանկա խտացրաց կաթ,

1 թեյի գդալ թույլ սոդա,

3 հատ հավի ձու,

750 գ կաթ,

200 գ սերուցքային կարագ,

1,5 բաժակ շաքարավազ,

1 հատ վանիլին

Պատրաստման եղանակը

Խմորի համար խառնում ենք 3 բաժակ ալյուրը, խտացրած կաթը, 1 հատ ձուն և սոդան։ Խմորը բաժանում ենք 8 մասի։ Կտորները գրտնակում ենք մեծ թավայի չափսով և դնում ենք տաք թավայի վրա։ Մեկ րոպե հետո շրջում ենք։ Պատրաստի կտորների եզրերը կտրատում ենք։

Կրեմի համար, խառնում ենք բոլոր բաղադրամասերը, բացի կարագից և դնում ենք կրակի վրա, մինչև պնդանալը, միաժամանակ լավ խառնելով։

Վերջում տաք կրեմի վրա ավելացնում ենք կարագը։

Շերտերը պատում ենք տաք կրեմով, վերևը և կողերը պատում ենք մանրեցված խմորի կտորներով։ Տորթը պահում ենք մի քանի ժամ և մատուցում ենք։