Բաղադրամասեր
Խմորի համար`
Կաթ – 2 բաժակ ,
Ալյուր – 2 բաժակ ,
Շաքարավազ – 1.5 բաժակ ,
Կակաո – 6 ճ/գ,
Փխրեցուցիչ – 1 թ/գ,
Կրեմի համար`
Կաթ – 2 բաժակ,
Ալյուր – 3 ճ/գ,
Շաքարավազ – 1 բաժակ,
Ձու – 1 հատ,
Շոկոլադ – 1 սալիկ,
Ձևավորման համար`
Թարմ հատապտուղ ,
Անանուխի տերևներ
Պատրաստման եղանակը
Թասի մեջ լցնել ալյուրը, շաքարավազը, կակաոն և փխրեցուցիչը, ավելացնել տաք կաթը, խառնել, չհարել: Ստացված ջրիկ խմորը լցնել թխելու համար նախատեսված կաղապարի մեջ և թխել 180 աստիճան ջեռուցում 40 րոպե:
Առանձին տարայի մեջ կաթը հասցնել եռման աստիճանի: Մեկ ուրիշ թասի մեջ հարել ձուն, շաքարավազի և ալյուրի հետ, վրան ավելացնել տաք կաթը և անընդհատ խառնելով մարմանդ կրակի վրա՝ հասցնել եռման աստիճանի: Ավելացնել կտրատված շոկոլադե սալիկը և խառնել մինչև միասեռ զանգված ստանալը:
Սառած խմորը կիսել 2 մասի, ամբողջությամբ պատել կրեմով և զարդարել թարմ հատապտուղով և անանուխի տերևներով: