Բաղադրամասեր

Կարագ 100 գր,

Ձու 4 հատ,

Ալյուր 180 գր,

Աղ ½ թեյի գդալ,

Ջուր 250 մլ,

Եփած կրեմ `

Կաթ կես լիտր,

Շաքարավազ 200գր,

Վանիլին 1 թեյի գդալ,

Ալյուր 50 գր,

Դեղնուց 4 հատ

Պատրաստման եղանակը

Կրեմի պատրաստման եղանակը `

Առանձնացնում եք դեղնուցները և խառնում շաքարավազի հետ, ավելացնում եք ալյուրը և վանիլինը: Եռացնում եք կաթը, լցնում եք խառնուրդի մեջ և խառնում, ապա դնում եք գազօջախի վրա ու եփում մինչև խտանալը:

Խմորի պատրաստման եղանակը `

Կարագը հալեցնում եք եռացրած ջրում: Ջրի մեջ ավելացնում եք աղը և ալյուրը, խառնում մինչև խմոր դառնալը: Գունդ եք սարքում և եփում 2-3 րոպե, այնուհետև սառեցնում եք: Ձվերը գցում եք մեկ-մեկ, ամեն մեկից հետո լավ խառնում եք: Խմորը թեյի գդալի օգնությամբ լցնում եք կաղապարների մեջ : Տեղավորում եք 180 աստիճան տաքացված ջեռոցի մեջ և հանում 45 րոպեից: Սառելուց հետո լցոնում եք եփած կրեմով: