Բաղադրամասեր

պատրաստի շերտավոր խմոր - 500 գր,

սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 300 մլ ,

կաթ - 450 մլ ,

շաքարավազ - 150 գր ,

ալյուր - 200 գր ,

եգիպտացորենի օսլա (крахмал) - 1,5 թ/գդ ,

ձու - 3 հատ,

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք եփովի կրեմը: Կաթսայի մեջ լցնում ենք կաթը, սերուցքը և ավելացնում շաքարավազը: Եռացնում ենք: Եռալուն պես ավելացնում ենք ալյուրն ու օսլան: Խառնում ենք, որպեսզի չքարանա: Հետո հատ առ հառ ավելացնում ենք ձվերը՝ խառնելը չդադարեցնելով: Կրեմը ոչ մի դեպքում չպետք է եռա: Ստացվում է համասեռ զանգված:

Խմորը 2 մասի ենք բաժանում: Յուրաքանչյուր մասը բաժանում ենք 4 մասի: Արդյունքում ստացվում է 8 կտոր խմոր: Ալյուր ցանած սեղանին խմորը հնարավորինս բարակ գրտնակում ենք:

Խմորը պատառաքաղով ծակծկում ենք և դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ ու թխում 200 աստիճանում՝ 6 րոպե:

Խմորը ջեռոցից հանում ենք և թողնում, որ սառչի: Նույն կերպ վարվում ենք մնացած խմորիների հետ: Այդ ընթացքում առաջին խմորն արդեն սառել է, և մենք սկսում ենք ծայրերը հավասարեցնել, իսկ ավելորդ մասերը լցնում ենք առանձին ամանի մեջ:

Կտրած խմորը կրեմապատում ենք: Այդպես վարվում ենք բոլոր խմորների հետ ու շարում իրար վրա:

Ավելորդ խմորները ձեռքերով մանրացնում ենք և ցանում վերին շերտի վրա: Ահա և վերջ: Թողնում ենք ողջ գիշեր, որ կրեմը ներծծվի: