Բաղադրամասեր
կաղամբ - 1 գլուխ
տավարի աղացած միս - 1 կգ
գազար - 500 գր
լոլիկ - 8 հատ
սոխ - 2-3 գլուխ
գետնանուշի յուղ
հավի արգանակի խորանարդիկ - 1 հատ
բուլղարական պղպեղ - 2 հատ
կանաչ սոխ - 1 ցողուն
սխտոր
աղ, պղպեղ:
Պատրաստման եղանակը
Կաղամբի թերթիկներն առանձնացնել, 10 րոպե պահել եռացող ջրի մեջ, այնուհետև հանել, հովացնել:
Գազարը մանր կտրատել:
Հինգ րոպե եփել աղաջրում:
Միսը, կես գլուխ կտրատած սոխը և սխտորը խառնել:
Ավելացնել աղը, գազարը, խառնել:
Կեղևահանած լոլիկները, մնացած սոխը, կանաչ սոխը, բուլղարական պղպեղը մանրացնել:
Մսի խճողակը փաթաթել խաշած կաղամբի թերթիկների մեջ, շարել կաթսայում, ապա մի փոքր գետնանուշի յուղ լցնել և եփել թույլ կրակի վրա:
Մատուցել բրնձի հետ: