Բաղադրամասեր

հավի կրծքամիս – 700 գր,

մարինացված սունկ – 1 բանկա,

ընկույզ – 100 գրամ,

գազար – 2 հատ,

մայոնեզ,

համեմի սերմ,

աղ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը խաշել, մանրացնել բլենդերի միջոցով։

Նույն կերպ մանրացնել մարինացված սունկն ու գազարը, բայց ոչ շատ մանր։

Մանրացված կրծքամիսը, սունկն ու գազարը լցնել ափսեի մեջ, ավելացնել մանրացված ընկույզը, մայոնեզը, աղն ու համեմի սերմն` ըստ ճաշակի։