Բաղադրամասեր

2 ճգ. մեղր,

2 բաժակ շաքարավազ,

3 ձու,

2 թգ. սոդա,

500 գր. կարագ,

2 բաժակ ալյուր,

1 տուփ խտացրած կաթ,

1 բաժակ կաթ,

Վանիլին

Պատրաստման եղանակը

Լավ խառնել, ստացված խմորը բաժանել 5 գնդի, յուրաքանչյուր գունդը գրտնակել և դնել ջեռոցի թիթեղի հակառակ երեսին: Թիթեղը պետք է նախապես տաքացնել: Թողնել մինչև վարդագույն դառնալը:

ԿՐԵՄ - 200 գր. կարագին ավելացնել 1 տուփ խտացրած կաթ կամ 1 բաժակ կաթ և 1 բաժակ շաքարավազ, 1 ճգ. ալյուր և լավ խառնել:

Եփել մինչև պնդանալը, քիչ վանիլ գցել: Սառելուց հետո ավելացնել 200 գր. հարած կարագ: