Բաղադրամասեր

5 հատ թարմ սնկին (շամպինիոն)`

100 գ տավարի աղացած միս,

80 գ պանիր,

50 գ գլուխ սոխ,

աղը, պղպեղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Սունկը լավ լվանալ, վերևի մասը հեռացնել:

Պատրաստել սոխառած:

Սնկի այն մասը, որը հեռացվել էր, մանր կտրտել և մսի հետ տապակել, վրան ավելացնել սոխառածը: Այդ զանգվածը լցնել սունկի մեջ, համեմել աղով, մղմեղով, վրան դնել պանիրը և դնել ջեռոցը՝ 20 րոպե:

Մատուցելիս վրան մաղադանոս ցանել: