Բաղադրամասեր

միս խոզի - 400 գր,

գազար - 2 հատ,

աղ - 0,5 թ/գդ,

կարմիր պղպեղ - 1/3 թ/գդ,

սև պղպեղ - 1/3 թ/գդ,

պղպեղ չիլի - 1/3 թ/գդ,

թթվասեր - 2 ճ/գդ,

Պատրաստման եղանակը

Խոզի միսը փռում ենք սեղանին, մուրճով բարակացնում, ավելացնում համեմունքները և լցնում քերած գազարը: Այնուհետև միսը ռուլետի նման փաթաթում ենք և թելով ձիգ կապում:

Ռուլետի վրա քսում ենք թթվասերը, փաթաթում փայլաթիթեղով և 40 րոպեով դնում 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ: Պատրաստ լինելուց 10-15 րոպե առաջ փայլաթիթեղը հանում ենք, որպեսզի միսը կարմրի:

Սառեցնում ենք, կտրատում և մատուցում հազարի թերթերով: