Բաղադրամասեր
հավի կրծքամիս 200գ
սունկ 200գ
ձու 3 հատ
թթվասեր 1 տուփ
եգիպտացորեն 1տուփ
պանիր 100գ
չիպս Pringles 1 տուփ
Պատրաստման եղանակը
Սկսում ենք հավի կրծքամսից: Մանր կտրատում ենք, լավ տապակում համեմունքներով և թողնում՝ սառչի:
Սունկը բաժանում ենք 4 մասի և նույպես տապակում:
Իսկ այդ ընթացքում չենք մոռանում և հավի ձվերը պինդ եփում ենք :
Երբ այդ ամենը պատրաստ լինի, կարող ենք սկսել հավաքել մեր աղցանը:
1 շերտ հավի կրծքամիս+թթվասեր
2 շերտ սունկ+թթվասեր
3 ձու+թթվասեր
4 պանիր+թթվասեր
Վերջում զարդարում ենք եգիպտացորենով, իսկ մատուցելիս ավելացնում ենք չիպսերը