Բաղադրամասեր
ալյուր – 1 բաժակ,
սոդա – 1 թ. գդ.,
շաքարավազ – 1 բաժակ,
ձու – 6 հատ,
ելակի խյուս – 1 բաժակ,
կես կիտրոնի կեղև,
Կրեմի համար ՝
սպիտակ շոկոլադ – 100 գ,
հատապտուղների խյուս – 100 գ,
մասկարպոնե – 300 գ,
ելակի թանձրահյութ – կես բաժակ,
ձու – 2 հատ,
շաքարավազ – 250 գ,
յոգուրտ – 200 գ,
վանիլ,
դարչին,
շոկոլադ,
ժելատին,
հատապտուղներ զարդարելու համար
Պատրաստման եղանակը
Սպիտակուցները դեղնուցներից առանձնացնել, հարել:
Դեղնուցները շաքարի հետ հարել, խառնել սպիտակուցներին:
Կիտրոնի կեղևը քերել խմորի մեջ, ավելացնել ելակի խյուսը: Սոդան լցնել ալյուրի վրա, ալյուրն աստիճանաբար խառնել մնացած բաղադրիչներին: Թխել 180 աստիճանում:
Մասկարպոնեն խառնել դեղնուցներին, ավելացնել գոլորշու վրա հալեցրած շոկոլադը, յոգուրտը: Մի քիչ դարչին ու վանիլ ցանել կրեմի մեջ:
Ժելատինը թրջել մրգահյութի մեջ: Շաքարավազը խառնել մրգային խյուսին,սպիտակուցները հարել մի քիչ աղի հետ, աստիճանաբար խառնել մրգի ու ժելատինի հետ:
Սպիտակուցի զանգվածը խառնել մասկարպոնեին և լցնել խմորի վրա:
Տորթը տեղափոխել սառնարան: Զարդարել հատապտուղներով և շոկոլադով: