Բաղադրամասեր
Գոճի – 4 կիլոգրամանոց
Թարմ հազրեվարդ (Розмарин) – 200 գ
Նարինջ – 6 հատ
Ձիթայուղ – 100 մլ
Ծով խոշոր աղ – 500 գ
Շաքարավազ – 2 ճ/գ
Կարագ – 100 գ
Սոխ – 1 կգ
Հորթի երիկամ – 1 կգ
Մաղադանոս – 50 գ
Դիժոնյան մանանեխ – 50 գ
Սխտոր – 200 գ
Սպիտակ հաց – 300 գ
Մուսկատ գինի – 500 մլ
Բազուկ – 1 հատ
Բրյուսելյան կաղամբ – 1 կգ
Սերուցքային ծովաբողկ – 200 գ
Չիլի պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Քերել նարնջի կեղևը, խառնել աղի և հազրեվարդի հետ և գոճին ամբողջովին պատել այդ խառնուրդով: Այդպես թողնել սառնարանում 12 ժամ:
Հոսող ջրի տակ գոճին լվանալ աղից: Կտրատել սոխը և ավելացնել կարագը, և ձիթայուղի խառնուրդի մեջ հասցնել մինչև թույլ եռման: Ավելացնել շաքարավազ, աղ և պղպեղ ցանել, ավելացնել 3 նարնջի հյութը և մարմանդ եփել մինչև հյութի ամբողջական գոլորշիացումը:
Ավելացնել մանր կտրատած երիկամները, խառնել և շոգեխաշել 10 րոպե: Ավելացնել կտրատած մաղադանոսը, սխտորը, մանանեխը, բլենդերի մեջ մանրացված սպիտակ հացը, խառնել:
Գոճին լցոնել սոխով և երիկամներով, կարել որովայնը: Խառնել մնացած նարնջի հյութը և գինին: Գոճին դնել նախօրոք 120 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ: Եփել 2.5 ժամ՝ ժամանակ առ ժամանակ վրան լցնելով գինու և հյութի խառնուրդը: Հետո ևս 30 րոպե 190 աստիճան ջեռոցում:
Եփել բազուկը, քերել և խառնել սերուցքային ծովաբողկի հետ: Բրյուսելյան կաղամբը եփել, իսկ հետո տապակել չիլիի հետ: Մատուցել գոճին բազուկի և կաղամբի հետ: