Բաղադրամասեր
3 կգ կարմիր լոլիկ,
200 գ սխտոր,
500 գ պղպեղ,
500 գ սոխ,
500 գ գազար,
500 գ խնձոր,
100 գ շաքարավազ,
10 հատ կծու պղպեղ,
0.5 լ բուսայուղ,
1 ճգ աղ
Պատրաստման եղանակը
Բանջարեղենը լվանալ, մաքրել, պղպեղի սերմերը հեռացնել:
Բոլոր մթերքները մսաղացով անցկացնել, կծու պղպեղն աղալ սերմերի հետ: Լցնել կաթսայի մեջ, ավելացնել աղ և բուսայուղ, խառնել և դնել կրակին: Եռալուց հետո կրակն իջեցնել, եփել երեք ժամ: Անընդհատ խառնել:
Տաք-տաք լցնել բանկաների մեջ, փակել: Շուռ տալ, փաթաթել, թողնել սառչի: