Բաղադրամասեր

Ալյուր-1 կգ,

կաթ-250 մլ,

խմորիչ-1 ճ/գ,

ուսական յուղ-1 ճ/գ,

շաքարավազ-1 թ/գ,

աղ-1 թ/գ,

կարագ-100 գ,

սուլուգունի պանիր-1 կգ,

ձու-1 հատ

Պատրաստման եղանակը

Ալյուրի վրա լցնել 0,5 լ. ոչ շատ տաք ջուր կաթով, ավելացնել խմորիչը, շաքարավազը, աղը և բուսական յուղը։

Խմոր հունցել և թողնել 1,5-2 ժամ: Այնուհետև նորից հունցել և նորից թողնել 1-1,5 ժամ:

Սուլուգունին քերել, տրորել, ավելացնել 0,5 բաժակ եռացրած, բայց սառը ջուր, խառնել մինչև ստացվի խիտ շիլա։

Խմորը բաժանել 200 գրամանոց հատվածների, նրանցից աջարական խաչապուրու «նավակներ» պատրաստել։

Վրան դնել պանիրը և դնել ջեռոց 15 րոպե 250°С ջերմաստիճանի տակ։

Հանել, ամեն «նավակի» վրան մի ձու ջարդել և նորից դնել ջեռոց 1-2 րոպե։ Մատուցել կարագի կտորներով։