Բաղադրամասեր

1 չափաբաժին

2 կգ կծու կարմիր տաքդեղ

2 գլուխ սխտոր

60 գ աղացած համեմի սերմ

60 գ աղացած չաման

60 գ խոշոր աղ

Պատրաստման եղանակը

Տաքդեղերը սրբել խոնավ շորով և կախել թելով կամ փռել սպրոցի վրա, որպեսզի թորոմի։ Մոտավորապես 6-7 օր։

Շատ չորացնել պետք չէ։

Լավ լվանալ և չորացնել հատ-հատ չոր շորով։

Հագնել խոհանոցի համար հատուկ նախատեսված ձեռնոց և մաքրել։ Շատ կծուի սիրահարները կարող են սերմերը չհեռացնել։

Մաքրելուց հետո տաքդեղերը և մաքրած սխտորը 2 անգամ աղալ մսաղացով, այնուհետև խփել բլենդերով։

Աղալուց հետո ավելացրեք համեմի սերմը, չամանը, աղը և լավ խառնել։

Տեղադրեք այդ ամենը ապակյա կամ էմալապատ տարրայի մեջ։

Ծածկել սրբիչով և տողնել 5-7 օր, որպեսզի տեղի ունենա խմորում - ֆերմենտացիա։

Դրանից հետո լցնել ստերիլիզացված չոր բանկանների մեջ և փակել կափարիչով և պահել սառնարանում։

Ապահովության համար, որպեսզի լավ պահպանվի մինչև գարուն կարող եք վրան լցնել հալած յուղ։