Բաղադրամասեր
4 բաժակ ցորենի ալյուր,
250 գրամ թթվասեր,
400 գրամ սերուցքային կարագ,
250 գրամ մարգարին,
1 բանկա խտացրած կաթ,
1 բաժակ շաքարավազ,
բալ ըստ ցանկության,
6 թեյի գդալ կակաոյի փոշի,
բլիթներ ըստ ցանկության,
ընկույզ ըստ ցանկության,
շոկոլադ ըստ ցանկության,
8 թեյի գդալ կաթ
Պատրաստման եղանակը
Ալյուրը շաղ տալ սեղանի վրա։ Խառնել կտրատած մարգարինի հետ։ Մաս - մաս ավելացնել թթվասեր։ Խառնել խմորը և դնել սառնարանում 30 րոպե։ Խմորը բաժանել 15 հավասար մասերի։
Ամեն մի կտորը գրտնակել և ծակել պատարաքաղով, որպեսզի խմորը չուռի ջեռոցում։
Խմորի վրա դասավորել մրգերը և փաթաթել։ Թխել ջեռոցում մինչև ոսկեգույն դառնալը։
Կրեմի համար խառնել խտացրած կաթը և 300 գրամ փափկեցրած սերուցքային կարագը։
Պատրաստի սառած կտորները դասավորել իրար վրա։ Առաջին շերտում 5 հատ մյուսին 4 և ասյպես շառունակ, վերջի շերտում պետք է լինի 1 հատ։
Ամեն մի շերտը լավ պատել կրեմով։ Մնացած կրեմը լցնել վերևի մասում։
Տորթը կարելի է պատել բլիթի փշուրներով, մանրեցված ընկույզով։ Կարելի է նաև պատել նաև 100 գրամ կարագի, 1 բաժակ շաքարավազի, 6 թեյի գդալ կակոի և 8 թեյի գդալ կաթի խառնուրդով։