Բաղադրամասեր
5 հատ հավի ձու,
70 գ ցորենի ալյուր,
500 մլ 35%-անոց սերուցնքներ,
250 գ բալ,
200 մլ ջուր,
350 գ շաքարավազ,
1 թեյի գդալ օսլա,
1 թեյի գդալ սոդա,
200 գ շաքարավազի փոշի,
30 գ կակաո,
մի պտղունց աղ
Պատրաստման եղանակը
Շոկոլադե տորթի համար ձվի դեղնուցը առանձնացնել սպիտակուցիծ։ Դեղնուցները խառնել 200 գ շաքարավազի հետ, իսկ սպիտակուցը հարել այնքան, մինչև պինդ զանգված ստացվի։ Խառնել իրար հետ փայտե գդալով։ Մաղել ալյուրը, կակաոն, աղը և սոդան։ Լավ խառնել։ 3 քայլով չոր բաղադրամասերը լցնել ձվի խառնուրդի մեջ։ Ամեն անգամ լավ խառնելով։ Թխել 24-26 սմ չափսերի հանվող հատակով ամանի մեջ։ 180 աստիճանի տակ 30-40 րոպե։
Ստացված խմորը սառեցնել։ Քանի խմորը էթվում է, բալի վրա լցնլ 50 գրամ շաքարավազ և պահել 10-15 րոպե, որպեսզի հյութը դուրս գա։ Օշարակի պատրաստման համար 100 մլ ջուրը և 100 գրամ շաքարավազի խառնուրդը հասնցել եռման։ Ավելացնել բալի հյութը։ Եռացնել մի քանի րոպե։ Թողնել սառչի։ Ըստ ցանկությամբ կարելի է ավելկացնել ալկոհոլ։
Բալի կրեմի պատրաստման համար, 100 մլ ջուրը հասցնել եռման։ Ավելացնել բալը, և թողնել, որ եռա։ Ավելացնել մեկ թեյի գդալ օսլա։ Եռացնել այնքան, քանի դեռ խառնուրդը չպնդանա։ Հանել կրակից։ Լցնել ուրիշ ամանի մեջ, ծածկել թղթով. թուղթը պետք է կպնի բալերին, որպեսզի կեղև չառաջանա։ Սառը սերուցքները հարել։
Խմորը կտրատել 3 մասի և վրաները ավելացնել օշարակը։ Առաջին շերտի վրա քսել սերուցքները, այնուհետև բալերը։ Կրկնել։ Վերջին շերտի վրա քսել միայն սերուցքներ։ Սերուցքներով պատել ողջ տորթը։ Ավելացնել քերած շոկոլադ։ Պահել սառնարանում և մատուցել։