Բանանը նիհարացնում է, թե՞ գիրացնում․ Վերջապես գիտենք այս հարցի պատասխանը
Բանանի մասին միֆերը և իրականությունը շատ է խառնվել։ Բանանի օգտակար հատկությունների մասին բազմիցս ենք խոսել։
Բանանի մեջ առկա են հետևյալ վիտամինները ՝
• A, B12, B3, B5, B6, C, E, K վիտամիններ,
• միկրոէլեմենտներ և հանքանյութեր՝ մագնեզիում, մանգան, կալիում, տրիպտոֆան, նատրիում, սելեն, պղինձ, ցինկ, երկաթ, ֆոսֆոր,
• թթուներ,
• բնական շաքար։
Ու՞մ է բանանը հակացուցված և որ հիվանությունների ժամանակ պետք է հեռու մնաք այս մրգից
Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Ow-m-e-banan
Բանանը նաև սպիտակուցներ ու ճարպեր է պարունակում, որոնց քանակը չի գերազանցում 1 գրամը։
Իսկ հիմա անդրադառնանք այն հարցին ՝ բանանը գիրացնում է, թե՞ նիհարացնում։ Վերջապես սննդաբանը պատասխանեց այս հարցին։
Բանանի օգտակարությունն օրգանիզմի համար անվիճելի է, սակայն, ամեն դեպքում, չարժե չարաշահել դրա օգտագործումը: Բանանը դասվում է բավականին բարձր կալորիականություն ունեցող մրգերի շարքին. 100 գրամում պարունակվում է 85-90 կկալ:
Սննդաբանի խոսքերով հանգիստ կարող եք բանան ուտել, այն չի գիրացնի, եթե երեկոյան ժամերին չուտեք։ Այսինքն բանանը ունի հատկություն, որը կարող է գիրացնել, եթե այն ուտեք ժամը 6-ից հետո։ Իսկ առավոտյան և ցերեկը, բանանի օգտագործումը նույնիսկ շատ ավելի օգտակար է, քան մտածում եք։
Բանանը հազվադեպ կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել։
Երակների վարիկոզ լայնացման, թրոմբոֆլեբիտի, շաքարային դիաբետի դեպքում, ինչպես նաև ինֆարկտից և ինսուլտից հետո հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ և նոր միայն բանան ուտել։