Քանի ժամ խոզի բուդը եփել և ի՞նչ քսել վրան, որ իդեալական համեղ ստացվի և մեջը սպիտակ

Դիտումներ 2244

Քանի ժամ խոզի բուդը եփել և ի՞նչ քսել վրան, որ իդեալական համեղ ստացվի և մեջը սպիտակ

 Եթե քեզ դուր գա այս բաղադրատոմսը, հավանիր, լայքիր, տարածիր և մեկնաբանությունում գրիր քո կարծիքը։

Xohanoc.am-տ ներկայացնում է խոզի բդի պատրաստման եղանակը ՝ իր բոլոր նրբություններով և գաղտնիքներով։ Նախ խոզի բուդը լվացեք, այնուհետև դանակով լավ ծակծկեք մինչ ոսկոր։

 

 

Տեղափոխեք այն աղաջրի մեջ, աղաջուրը պետք է բուդը ամբողջությամբ ծածկի։ Աղաջուրը պատրաստեք խոշոր աղով։ 

 

 



12 ժամ հետո փոխեք աղաջուրը, միսը կրկին լվացեք, կրկին նացքեր արեք մսի վրա դրեք աղաջրի մեջ։ Այն անգամ աղաջրի մեջ ավելացրեք նաև դափնու տերև, հատիկավոր սև պղպեղ և 1 թեյի գդալ խնձորի քացախ ՝ որպեսզի միսը լավ փափկի։

 

 

12 ժամ հետ բուդը հանեք աղաջչից, լվացեք և մշակեք։

Միսը համեմելու եք սխտորով, եթե ցանկանում եք նաև գազարով։ Հետո սև հատիկավոր պղպեղով, դափնու տերևով։

Այն պետք է տեղադրել բդի կտրված և ծակված մասերում։ Ինչպես նաև համեմեք աղով, սև և կարմիր պղպեղով։ 



Մսի վրա քսեք թթվասեր։ Այդպես համեմված պետք է մի քանի ժամ թողնեք։  Այնուհետև խոզի բդին փաթաթում եք փայլաթիթեղ ՝ ֆոլգա և դնում եք ջեռոցը։ Թողնում եք այնքան ժամ, ինչքան մսի քաշն է։ Եփելուց 15 րոպե առաջ հանեք խոզի բուդը ֆոլգայի միջից և վրան քսեք սուսը։ Սուսը պատրաստելու համար անհրաժեշտ է ՝ թթվասեր, կարմիր պղպեղ, փոշի դարձրած ծիտրոն, աղ, և ըստ ձեր ճաշակի համեմունքներ։ Քսեք բդի վրա և դրեք ջեռոցը։

 


Այսպես պարզապես իդեալակն կստացվի։



Ամենաընթերցվածը