Խոզի բուդ եմ վաճառում, իմ պահած խոզերն են, գինը շատ էժան եմ ասում, ընտիր միսա․ Լեռնիկ
Արարատի մարզի բնակիչ Լեռնիկը, խնդրել է տարածենք և հրապարակենք իր գրառումը։ Նա խոզի միս է վաճառում։ Նրա վաճառակետը Գումի շուկայում է։ Նա վաճառում է խոզի բուդ, որը ինքն է պահել, իր սեփական խոզերն են։ Իր մոտ գները համեմատած ավելի մատչելի են։
Խոզի բդի 1 կգ-ն 2800 դրամ։ Մնացածը նույնպես այդ գինն է։ 5-6 կգ-անոց փոքրիկ բդեր են և այդ արժեքը մատչելի է։ Կիլոգրամի մեջ մոտ 300 դրամ ավելի էժան է։ Եթե ցանկություն կունենաք այցելեք Գումի շուկա Արտաշի վաճառակետը։
Խոզի մսի Էներգետիկ արժեքը 100 գրամում
կալորիականությունը՝ 305 կկալ
սպիտակուցներ՝ 15 գր
ճարպեր՝ 27,2 գր
ածխաջրեր՝ 0 գր
ջուր՝ 57 գր
Խոզի միսն ամենահամեղ և հեշտ պատրաստվող մսերից մեկն է: Այն հեշտ տապակվում է առանց յուղի ավելացման, նրա վրա եղած ճարպը շատ լավ հալվում է: Տապակելու կամ եփելու համար ավելի լավ է վերցնել բարձրորակ միս՝ թիակը, գոտկատեղը, կրծքավանդակը, բուդը: Խոզի մսի համը շատ լավ համադրելի է մրգերի, ընկույզների, մեղրի և սև սալորի հետ:
Վնասակար հատկությունները
Խոզի միսը պարունակում է խոլեստերինի և լիպիդների մեծ քանակություն: Հետազոտությունները ցույց են տվել, որ մեծ քանակությամբ հակամարմիններ, աճի հորմոններ, խոլեստերեինի և լիպիդների մեծ քանակություն պարունակելու պատճառով խոզի միսը ռեալ վտանգ է ներկայացնում մարդու առողջության համար:
Բացի վերոնշյալից խոզի միսը հաճախ վարակված է լինում մարդու օրգանիզմի համար վտանգավոր մակաբույծներով, մասնավորապես տրիխինայով՝ կլոր չարորակ մակաբույծ որթ, որը լինում է խոզի մկանային հյուսվածքների շերտերում: Սրանք օրգանիզմում հայտնվելուց մտնում են սրտամկանի մեջ և սկսում են բազմանալ, ինչը մարդու համար կարող է մահացու վտանգավոր լինել: Եվ եթե այսօր նորագույն տեխնոլոգիաներով հնարավոր է հայտնաբերել դրանց առկայությունը խոզի մսի մեջ, ապա ընդամենը մի քանի տասնամյակ առաջ դա տեխնիկապես անհնար էր և յուրաքանչյուրը, ով խոզի միս էր ուտում ռիսկի էր դիմում վարակվել տրիխինայով:
Դրա համար խորհուրդ է տրվում ուտել տնային պայմաններում աճեցված խոզի միս և իհարկե սահմանափակ քանակությամբ: