Դեղձի չիր․ Այսպես պատրաստեք, եթե ուզում եք համեղ ստացվի և գույնը բաց լինի


Այսօր Լուսինեի հետ պատրաստել ենք դեղձի չիր։ Դեղձի չրերը հրաշալի կլինի, եթե պատրաստեք այս աշնանային եղանակին և այն պատրաստելու համար անհրաժեշտ է ՝
Բաղադրամասեր
🟡 6 հատ դեղձ,
🟡 շաքարավազ,
🟡 կիտրոնի աղ,
🟡 ջուր
Պատրաստման եղանակը տեսանյութում ՝
Դեղձի կանոնավոր օգտագործումը կօգնի կարգավորել խոլեստերինի բարձր մակարդակն ու կանխարգելել այն խնդիրները, որոնք շաքարախտի ու սրտային հիվանդությունների առաջացման պատճառ են հանդիկսանում: Սա այն պատճառով, որ այն ֆենոլային միացություններ է պարունակում, ինչը կանոնավորում է խոլեստերինի մակարդակը: Բացի այդ արյան մեջ խոլեստերինի նվազեցմանն է նպաստում նաև բետա-կարոտինը:
Դեղձի մեջ պարունակվող հակաօքսիդանտները առողջարար են սրտի համար, քանի որ դրանք ոչնչացնում այն ազատ ռադիկալները, որոնք շղթայական ռեակցիաներ են ստեղծում օրգանիզմում ու վնասում արյան բջիջները: Դեղձը նաև լավացնում է արյան շրջանառությունն ու կանխարգելում կաթվածները:
Դեղձը` հաստ աղին, երիկամները, ստամոքսը ու լյարդը մաքրում է թունավոր նյութեերից, քանի որ այն հարուստ է մանրաթելերով ու պոտասիումով:
Մանրաթելերը նպաստում են հաստ աղուց կուտակված թունավոր նյութերի հեռացմանը, իսկ մեծ քանակությամբ պոտասիումը նվազեցնում է երիկամային հիվանդություննենրի առաջացումը: Դեղձը հեշտամարս մթերք է և ստամոքսին անհարմարություններ չի պատճառում:
