Ու՞մ է բանանը հակացուցված և որ հիվանությունների ժամանակ պետք է հեռու մնաք այս մրգից

Դիտումներ 799

Ու՞մ է բանանը հակացուցված և որ հիվանությունների ժամանակ պետք է հեռու մնաք այս մրգից

Բանանը այն մրգերից է, որը լինելով անչափ համեղ, նաև ունի մի շարք օգտակար հատկություններ։ Սակայն այդ ամենի հետ մեկտեղ, բանանը ունի նաև հակացուցումներ։

 

 

 Բանանը վիտամիններ A-ի, E-ի, B6-ի, մանգանի և պղնձի, մի քանի հակաօքսիդանտների գերազանց աղբյուր է հանդիսանում, որը դանդաղեցնում է ծերացման գործընթացը մեր օրգանիզմում:



 Բանանի օգտագործման հակացուցումներն այնքան էլ շատ չեն։ Այն կարող է վնասել մարդկանց, ովքեր արյան բարձր մակարդելիության հետ կապված խնդիրներ ունեն։

 

 

Շատերը բանանն արգելված մթերք են համարում բոլոր նրանց համար, ովքեր տառապում են շաքարային դիաբետով։

Բանանը գիրացնում է, թե՞ նիհարացնում․ Վերջապես սննդաբանը պատասխանեց այս հարցին

 

 

Այդ մասին կարող եք կարդալ այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Banany-giracnum-e-te-nihar

Հիշեք, որ բանանի օգտակարությունն ու վնասակարությունը մեծապես կախված են նրանից, թե որքան եք օգտագործում։ Ցերեկային ժամերին մեկ բանան օգտագործելը կարող է միայն դրական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա։ 



Քանի որ բանանը բավական մեծ կալորիականություն ունի, այն օգտագործելիս զգուշավորություն պետք է ցուցաբերեն բոլոր նրանք, ովքեր պայքարում են ավելորդ քաշի դեմ։

 

 

Բանանը հազվադեպ կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել։ Երակների վարիկոզ լայնացման, շաքարային դիաբետի դեպքում, ինչպես նաև ինֆարկտից և ինսուլտից հետո հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ և նոր միայն բանան ուտել։

 


Ամենաընթերցվածը