Որքա՞ն արժե հնդկահավի կիլոգրամը
Այս տոնական օրերին շատերը հնդկահավ են գնում և գեղեցիկ պատրաստում։ Ձեզ ենք ներկայացնում տեղական հնդկահավի գները։ Բրոյլեր տեսակի տեղական հնդկահավի կիլոգրամը 2500 դրամ է։
Բայց զգուշացեք և չխաբնվեք։ Վաճառում են նաև ավելի թանկ, սակայն դրսից ներմուծաց ՝ բրազիլական հնդկահավեր։
Հնդկահավի միսը պարունակում է զգալի քանակությամբ սելեն, ունի հակաօքսիդանտ հատկություն, կանխարգելում է քաղցկեղի զարգացումը, չի առաջացնում ալերգիա, շատ հարմար կերակուր է երեխաների համար։
Այս տեսակի միսը նպաստում է ոսկորների, եղունգների, մազերի աճին։
Էներգետիկ արժեքը։
Հնդկահավի ճարպոտ միս՝ 230 կկալ, անյուղ՝ 160 կկալ, սագի ճարպոտ միս՝ 420 կկալ, անյուղ՝ 260 կկալ։
Հաճախ ուտելու դեպքում նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը։
Բարենպաստ ազդեցություն է թողնում սրտանոթային համակարգի վրա։
Կարգավորում է նյարդային համակարգի աշխատանքը, օգնում պաշտպանվել անքնությունից։
Օգտակար է երեխաների համար (ինչպես նապաստակի միսը)։
Խորհուրդ է տրվում ներառել հղի և կրծքով կերակրող կանանց սննդաբաժնում։
Շատ օգտակար է ավելորդ քաշ ունեցող մարդկանց համար։