Վերջին ստուգումներից հետո ինչ արժե խոզի միսը․ Եվ առաջիկայում ինչ կարժենա խոզի բուդը

Դիտումներ 25916

Վերջին ստուգումներից հետո ինչ արժե խոզի միսը․ Եվ առաջիկայում ինչ կարժենա խոզի բուդը

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող պարբերական վերահսկողական գործողությունների շրջանակում՝ Խորենացի փողոցում գործող մսի իրացման շուկայում այսօր անցկացվել են հերթական մշտադիտարկումները։

 

 

Դրա արդյունքում հայտնաբերվել են մի շարք էական խախտումներ։ Առգրավվել է մոտ մեկ տոննա միս։ 

Իսկ այդ ստուգումներից և խախտումներից հետո, որքան է դարձել խոզի մսի գինը ՝ հատկապես խոզի բուդը և որքան կարժենա ԱՄանորի նախօրերին։



Այս պահի դրությամբ խոզի բդի 1 կգ-ը արժե 2500 դրամ։ Սա միջինացված արժեքն է։ Իսկ մինչև Ամանոր այն կհասնի 3000 դրամի։

Իսկ խոզի մատ-չալաղաջ - 2800 դրամի սահմաներում է։

 

 

Մեծ փոփոխություններ և թանկացումներ հավանաբար չեն լինի։ Այս մասին վկայում են նաև մսավաճառները։



Խոզի միսը բարձրակարգ սպիտակուցի և ամինաթթուների աղբյուր է։

 

 

Միսը մեր օրգանիզմին երկաթ և B12 վիտամին մատակարարող լավագույն մթերքն է, քանի որ բուսական սնունդի մեջ այս վիտամինն առհասարակ չկա, իսկ ահա երկաթը վատ է յուրացվում։

 



Ամենաընթերցվածը