Որքան արժե անանասը Ամանորի նախաշեմին

Դիտումներ 4584

Որքան արժե անանասը Ամանորի նախաշեմին

Արքայախնձորը արժեքավոր սննդի տեսակ է։ Զարմանալի բուժական հատկությունները պայմանավորված են միջուկում պարունակվող սննդարար նյութերով։ Նրա մեջ պարունակվող ամենաօգտակար նյութը համարվում է բրոմելիայինը։

 

 

Ամանորին շատ պահանջված միրգ է անանասը։ Եվ ձեզ ենք ներկայացնում անանասի արժեքները։

 



Երևանի սուպերմարկետներում անանասի արժեքը սկսվում է կիլոգրամը 1200 դրամից։ Իսկ միրգ-անջարեղենի խանութներում մի փոքր ավելի մատչելի է։ Մեկ հատ անանասը մոտ 2000 դրամի կարգի է լինում։

 

 

Շնորհիվ կենսաբանորեն ակտիվ նյութերի արքայախնձորն ունի օգտակար հատկություններ։ Այս ֆերմենտը կարգավորում է սպիտակուցների յուրացումը, սա էլ իր հերթին նպաստում է ստամոքսին, խթանում է մարսողությունը, մաքրում է աղիները, նվազեցնում է արյան մածուցիկությունը, մաքրում է արյունը բարձրացնում դիմադրողականությունը։ Սակայն, պետք է նաև հիշել, որ արքայախնձորը ունի մի սուր արտադրանք, որը ստամոքսային հիվանդությունների ժամանակ օգտագործել խորհուրդ չի տրվում։

Տերևների մեջ կան բազմաթիվ ամուր մանրաթելեր, որի շնորհիվ արքայախնձորը մշակում են նրանից թել ստանալու նպատակով։

 


Անանասը հակացուցված է ստամոքսի բարձր թթվայնություն ունեցող մարդկանց։ Հնարավոր է, որ անանասը վնասի բերանի լորձաթաղանթը։

 

 

Այն ուտելուց հետո հարկավոր է ողողել բերանը, քանի որ վատ է ազդում նաև ատամների էմալի վրա։

 



Ամենաընթերցվածը