Տեսեք ինչ արժե խոզի բուդը այսօրվա դրությամբ․ Չխաբնվեք և թանկ չգնեք

Դիտումներ 4097

Տեսեք ինչ արժե խոզի բուդը այսօրվա դրությամբ․ Չխաբնվեք և թանկ չգնեք

Այսօր արդեն դեկտեմբերի 26-ն է և հաշված օրեր են մնացել Ամանորին։

 

 

Շատերը արդեն գնել են խոզի բուդը, բայց շատերը նոր են գնելու։ Եվ ձեզ ենք ներկայացնում իրական արժեքները, որպեսզի տեղյակ լինեք գներից և թանկ չառնեք։



Խոզի բուդը գրեթե բոլոր սուպերմարկետներում կիլոգրամը 2700 դրամ է։ Խոսքը տեղական լավ որակի մսի մասին է։ Նույն արժեքը Գումի շուկայում է պլյուս, մինուս 100 դրամ։ Իսկ եթե նկատեք կիլոգրամը 2200, 2300, իմացեք, դա տեղական միս չէ, կամ էլ որակը լավը չէ։

 

 

Շատերը նաև թանկ են վաճառում, օրինակ 3000 դրամ կիլոգրամի համար ՝ պատճառաբանելով, որ ամենաորակյալ միսն է։ Բայց չխաբնվեք, որովհետև միջին արժեքը 2700 դրամ է։ Իսկ նշված արժեքները ՝ 1800-2000 դրամը, դա տեղական միս չէ, դա սառեցված և ներկրված միս է։



🛑 Խոզի մսի օգտակար հատկությունները

‼️ Խոզի միսը բարձրակարգ սպիտակուցի և ամինաթթուների աղբյուր է

🔻 Միսը մեր օրգանիզմին երկաթ և B12 վիտամին մատակարարող լավագույն մթերքն է, քանի որ բուսական սնունդի մեջ այս վիտամինն առհասարակ չկա, իսկ ահա երկաթը վատ է յուրացվում

 

 

🔻 Բոլորին հայտնի է, որ խոզի միսն ամենայուղոտն է, սակայն գիրանալուց խուսափելու համար կարելի է ընտրել անյուղ կամ քիչ ճարպ պարունակող կտորներ

🔻 Մյուս կողմից, խոզի մսի մեջ առկա ճարպն ավելի օգտակար է, քան հորթի կամ գառան մսի մեջ եղածը ➡️ հենց խոզի ճարպի մեջ է սելենի ամենամեծ քանակությունը: Բայց ❌ չպետք է մոռանալ, որ խոզի մսի մեջ խոլեստերինի ավելցուկ կա, և եթե կենդանու կերի մեջ հորմոններ են օգտագործվում, դրանք կարող են կուտակվել ճարպային շերտում



Ամենաընթերցվածը