Ո՞ր մթերնքներն են արգելված ուտել շաքարային դիաբետի ժամանակ
Դիտումներ 1469
Շաքարային դիաբետը քրոնիկական հիվանդություն է, որով տառապում է երկրագնդի բնակչության ավելի քան 8,5 տոկոսը: Հիվանդությունը զարգանում է այն դեպքերում, երբ ենթաստամոքսային գեղձը բավականաչափ ինսուլին չի արտադրում, կամ երբ օրգանիզմը չի կարողանում արդյունավետորեն օգտագործել արտադրված ինսուլինը՝ հորմոն, որը կարգավորում է արյան մեջ գլյուկոզայի պարունակության մակարդակը:
Ներկայացնում ենք հատուկ սննդակարգ շաքարային դիաբետով հիվանդների համար
Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Nerkayacnum
Դիաբետը 2 տեսակ ունի՝ 1-ին եւ 2-րդ տիպի:
Ո՞ր մթերնքներն են արգելված ուտել շաքարային դիաբետի ժամանակ։
Քաղցրավենիք, մեղր, խմորեղեն և սպիտակ ալյուրից պատրաստված թխվածքներ:
Սպիտակ ալյուրից պատրաստված հացաբուլկեղենը, պետք է այն փոխարինել տարեկանով կամ թեփով, որի ամենօրյա չափաբաժինը կազմում է մոտավորապես 325գ:
Թթու և կարտոֆիլ:
Ինչպես նաև ՝
Խանութում վաճառվող բոլոր սոուսները, որոնց մեջ առկա են շաքար, կոնսերվանտներ, ճարպեր, պղպեղ և աղ:
Քաղցր մրգեր և հատապտուղներ, թարմ քամած հյութեր:
Յուղոտ կամ խտացրած կաթ
Դիաբետ. 10 նախազգուշացնող նշան, որոնք չի կարելի արհամարհել
Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Diabet--10-naxazgushacnox-nshan--oronk-chi-kareli-arhamarhel-6312
Տարատեսակ պահածոներ
Օշարակներ և այլ հեշտությամբ մարսվող ածխաջրեր
Ճարպոտ և ապխտած մսամթերք կամ ձկնեղեն
Բոլոր ապուրները, որոնք պարունակում են կարտոֆիլ բրինձ, և ճարպ:
Անհրաժեշտ է նաև ձեր սննդակարգից ամբողջությամբ վերացնել վտանգավոր տրանս ճարպեր պարունակող մթերքները.
Մարգարին
Ֆասֆուդ
Թխվածքներ
Տորթեր
Չիպսեր
Մայոնեզ
Կիսաֆաբրիկատներ
Իսկ ո՞ր մթերնքներն է կարելի ուտել շաքարային դիաբետի ժամանակ
Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs
Ամենաընթերցվածը