Ներկայացնում ենք հատուկ սննդակարգ շաքարային դիաբետով հիվանդների համար
Շաքարային դիաբետ իրենից ներկայացնում է հիպերգլեկեմիա, այսինքն՝ շաքարի բարձր քանակ արյան մեջ, որ ժամանակավոր չէ այլ քրոնիկ երևույթ է։ Հիվանդության ախտանիշներն են՝ խաճախակի ծարավելը, հաճախակի միզելը, հոգնածությունը, կարող են լինել այլ բարդություններ՝ կապված տեսողության վատացման, սիրտ–անոթային համակարգի, երիկամների, ինչպես նաև ոտքերի հետ։Սրանք այն առաջին «կետերն» են, որոնք վնասվում են են հիվանդության ժամանակ։
Ներկայացնում ենք դիետա, որը կօգնի այս հիվանդության դեպքում չօգտագործել ինսուլին, սակայն արյան մեջ շաքարի պարունակությունը պահել նորմայի սահմաններում:
Որքան քիչ ածխաջրեր, այնքան լավ: Շաքարային դիաբետով հիվանդ յուրաքանչյուր ոք պետք է մինիմալի հասցնի ածխաջրածնային մթերքների քանակը, դրանք մեջ մտնում են ոչ միայն քաղցրեղենը, այլև կարտոֆիլը, ալյուրային մթերքները և այլն:
Ցավալի է, սակայն պետք է կտրականապես հրաժարվել մրգերից: Մրգերը, գազարը, եգիպտացորենը, լոբին, ոլոռը, սոխը, պոմիդորը նպաստում են շաքարի քանակի կտրուկ բարձրացմանը:
Պետք է քիչ չափաքանակներով ուտել:
Նման դիետան շատերին շատ խիստ կթվա, սակայն այն շատ արդյունավետ է: