Դիաբետ. 10 նախազգուշացնող նշան, որոնք չի կարելի արհամարհել

Դիտումներ 629

Դիաբետ. 10 նախազգուշացնող նշան, որոնք չի կարելի արհամարհել

Դիաբետն այն հիվանդություններից է, որոնք տարիներ շարունակ կարող են աննկատ մնալ: Այն զարգանում է արյան մեջ գլյուկոզայի քանակի բարձրացման հետևանքով:

Steptohealth.ru-ի հաղորդմամբ՝ դիաբետի ախտանշաններն աստիճանաբար են ի հայտ գալիս: Դրանք բավական հեշտ է շփոթել այլ առողջական խնդիրների հետ, իսկ հիվանդությունը լուրջ բացասական ազդեցություն է ունենում այլ կարևոր օրգանների աշխատանքի վրա՝ երիկամներ, սիրտ, գլխուղեղ: Այդ պատճառով չափազանց կարևոր է ժամանակին ախտորոշել խնդիրն ու անհրաժեշտ բուժում ստանալ:

 

Թուլություն, հոգնածություն: Ինսուլինի անբավարար մակարդակը կամ ռեզիստենտությունը խանգարում են գլյուկոզայի յուրացումը: Դրա հետևանքով հյուսվածքները չեն կարողանում գյլուկոզան էներգիայի վերածել, ինչն անհրաժեշտ է էներգիայի ստացման համար: Արդյունքում՝ հիվանդը թուլություն է զգում, որպես կանոն՝ նույնիսկ լավ հանգիստը չի օգնում ազատվել այդ հոգնածությունից: Այս խնդիրը կարող է անհանգստացնել նաև ավելորդ քաշ ունեցող մարդկանց: Հոգնածության պատճառ կարող են դառնալ նաև ջրազրկումը, զարկերակային ճնշման անկումը:



Քնի հետ կապված խնդիրներ: Արյան մեջ գլյուկոզայի մակարդակի տատանումները հանգեցնում են քնի խանգարման, ինչն էլ քրոնիկ հոգնածության պատճառ է դառնում: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ դիաբետի զարգացման հավանականությունը մեծանում է անձանց շրջանում, ովքեր 6 ժամից քիչ են քնում:

Չորություն բերանում, ծարավի զգացում: Երբ գլյուկոզան ադեկվատ ձևով չի օգտագործվում, մարդուն կարող է անհանգստացնել ջրազրկումը, ինչը բացասաբար է անդրադառնում օրգանիզմի բոլոր հյուսվածքների կենսագործունեության վրա: Հիվանդի բերանում չորություն է առաջանում, ծարավի զգացում:

Միզարձակման հաճախակի ցանկություն: Արյան մեջ գլյուկոզայի ավելորդ քանակը երիկամներին ստիպում է լարված աշխատել՝ այդ նյութն օրգանիզմից դուրս բերելու համար: Արդյունքում՝ երիկամները գերծանրաբեռնվում են, հիվանդի մոտ հաճախ միզելու ցանկություն է առաջանում: Դիաբետով հիվանդների երիկամները չեն կարողանում օրգանիզմից նորմալ դուրս բերել տոքսինները:



Միզասեռական օրգանների վարակներ: Դիաբետի ամենատարածված նշաններից մեկը միզասեռական համակարգի քրոնիկ կամ շարունակական վարակներն են: Պատճառն այն է, որ շաքարի մակարդակի բարձրացումը թուլացնում է իմունային համակարգը: Արդյունքում՝ օրգանիզմը սկսում է ավելի քիչ հակամարմիններ արտադրել, նրա համար դժվարանում է վիրուսների, բակտերիաների, սնկերի դեմ պայքարը:

 

Վերքերը դանդաղ են ապաքինվում: Դիաբետի մասին կարող են վկայել վերքերի, վնասվածքների դանդաղ ապաքինումը: Եթե նույնիսկ փոքրիկ քերծվածքները երկար ժամանակ չեն ապաքինվում, դա վկայում է արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակի մասին: Այդ պատճառով էլ դիաբետով հիվանդների համար այդքան կարևոր է վնասվածքների ճիշտ խնամքը, որպեսզի չառաջանան բարդություններ, որոնք բժշկական միջամտություն են պահանջում:

Ոտքերի հետ կապված խնդիրներ: Զարգացող դիաբետը հանգեցնում է վերջույթներում նյարդերի վնասման, ինչի հետևանքով դրանք ավելի հաճախ են թմրում:

Տեսողության հետ կապված խնդիրներ: Արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակն առաջացնում է ջրազրկում, որը բացասաբար է ազդում տեսողության վրա: Դիաբետով հիվանդների մեծ մասին անհանգստացնում է ոչ հստակ տեսողությունը:

Ախորժակի մեծացում: Երբ գլյուկոզան նորմալ չի հասնում հյուսվածքներին, օրգանիզմը «վառելիքի» կարիք է ունենում, որն անհրաժեշտ է օրգանիզմի կենսագործունեության համար: Դա հանգեցնմում քաղցի հաճախակի զգացման:

Մաշկի չորություն: Մաշկի վիճակը շատ բան կարող է վկայել առողջության մասին: Դիաբետով տառապող մարդկանց մեծ մասը չոր մաշկ ունի: Այդ խնդիրը պայմանավորված է արյան շրջանառության խախտմամբ և ջրազրկմամբ: Իհարկե, մաշկի չորությունը կարող է ունենալ այլ պատճառներ ևս:

 

 

 

Աղբյուրը ՝ https://168.am/2018/04/25/941310.html



Ամենաընթերցվածը