Շերտավոր խմորի բաղադրատոմս, շատ համեղ թխվածքների գաղտնիք

Դիտումներ 1018

Շերտավոր խմորի բաղադրատոմս, շատ համեղ թխվածքների գաղտնիք

Աղն ու քացախը (կամ լիմոնի աղը-կիտրոնաթթուն) բացել նախատեսված ջրի 3/4-ի մեջ: 

Ավելացնել ձուն, ալյուրը, խմոր հունցել: 



Աստիճանաբար ավելացնել ալյուրը:

Թողնել սեղանի վրա կես ժամ:

Նախապատրաստել կարագը:

Այն պետք է նախապես փափկած լինի, որ հեշտ լինի խմորին քսելը: Խառնել մի քիչ ալյուրի հետ:

Այդ խառնուրդը պետք է լինի նույն թանձրության, ինչ խմորն է: Խմորը բացել ուղղանկյունաձև 1.5-2 սմ հաստությամբ, եզրերը ավելի բարակ լինեն, քան կենտրոնը:

Մեջտեղում դնել կարագը և ծրարաձև փակել: Դնել սառնարանի մեջ 20 րոպե:

Հետո խմորը բացել, աշխատելով կարագը շատ չտրորել: Խմորը երեք մասով ծալել:

Ստացված ուղղանկյունը շուռ տալ և նորից բացել, նորից երեք մասով ծալել և 20 րոպե դնել սառնարան:

Այսպես բացել և սառեցնել ևս 2 անգամ:

Պատրաստի խմորը բաժանել մասերի, ամեն մասը բացել 0.5-0.7 սմ հաստությամբ, թխել շատ տաք ջեռոցում` 230-250 աստիճանով 10 րոպե, հետո ջերմաստիճանն իջեցնել 190-200 աստիճան և թխել, մինչև կարմրի:

 



Ամենաընթերցվածը