Ելակի հակացուցումները․ Ու՞մ է արգելված ելակ ուտել և ի՞նչ հիվանդություններ է առաջացնում ելակը

Դիտումներ 1116

Ելակի հակացուցումները․ Ու՞մ է արգելված ելակ ուտել և ի՞նչ հիվանդություններ է առաջացնում ելակը

Ելակի մասին բազմիցս խոսել ենք, թե որքան օգտակար է, առողջարար է և այլն։ Բայց այդ ամենի հետ մեկտեղ ելակը ունի նաև հակացուցումներ։ Ելակի գիտական անունը Fragaria է:

 

 

Այն օժտված է մի շարք բուժիչ հատկություններով: Վիտամին C-ն, ֆոլիաթթուն և ֆլավոնոիդներն ունեն հակաքաղցկեղածին և հակաօքսիդանտ հատկություններ, որոնք պայքարում են քաղցկեղի և ուռուցքի դեմ: 



Ելակի ամենօրյա օգտագործումը կանխում է քաղցկեղի բջիջների հետագա զարգացումը:

 

 

Ելակի օգտակար հատկությունների մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohan

Իսկ հիմա խոսենք ելակի վնասակար հատկությունների, հակացուցումների և ու՞մ է արգելված ելակ ուտել։

 

 

Ելակ ուտելիս պետք է զգույշ լինեն ալերգիա ունեցողները։ Ելակը կարող է ալերգիա առաջացնել, ուստի հիմնականում ալերգիա ունեցողներին հակացուցված է ելակը։ 



Բժիշկները խորհուրդ չեն տալիս ելակ ուտել նաև խոցով կամ գաստրիտով տառապող մարդկանց։ Ելակը կարող է վնասել ատամների էմալը և խորացնել կարիեսը:

 

 

Բացի այդ, ելակը կարող է վնասակար լինել երիկամների խնդիրներ ունեցողների համար։ Շատ կարևոր է հիշել նաև, որ օրգանիզմին վնաս է հասցնում սխալ պայմաններում աճեցված ելակը։

 

Իսկ շաքարային դիաբետ ունեցողներին թույլատրվում է ելակ ուտել, թե ՞ ոչ։

 

 

Այդ մասին էլ կարող եք կարդալ այստեղ ՝ 

 

Այն հաճախ է հայտնվում պեստիցիդներով աղտոտված մթերքների ցանկում, ուստի հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել, թե որտեղ է հատապտուղն աճեցված։

 

Հղիներին թույլատրվում է, թե՞ արգելված է ելակ ուտել․ Վերջապես գիտենք այս հարցի պատասխանը։

 

 

Այդ մասին կարող եք կարդալ այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Hxinerin-tuylatr

 



Ամենաընթերցվածը