Նռան 10 ամենաօգտակար հատկությունները


1. Ակտիվացնում է հորմոնները
Յուղերը, որոնք մտնում են նռան հատիկների բաղադրության մեջ, վերականգնում են օրգանիզմի հորմոնալ հավասարակշռությունը: Այդ պատճառով էլ խորհուրդ է տրվում նռան սերմեր օգտագործել ցավոտ դաշտանի, գլխացավերի ու կլիմաքսի ժամանակ:
2. Բնական ինսուլին է
Նուռը եզակի քաղցր մթերքներից է, որը ոչ միայն կարելի է, այլև օգտակար է դիաբետիկ հիվանդներին: Օրը 4 անգամ ուտելուց առաջ 1 թեյի գդալ նռան հյութ ըմպելով կարելի է նշանակալիորեն նվազեցնել արյան մեջ շաքարի պարունակությունը:
3. Բարձրացնում է հեմոգլոբինը
Նուռը վաղուց հայտնի է որպես անեմիայի դեմ պայքարի լավագույն միջոց: Սակավարյունությամբ տառապող մարդկանց բավական է 2 ամսվա ընթացքում ուտելուց 30 րոպե առաջ օրը 3 անգամ բաժակի 0.5-ով ջրով նոսրացրած նռան հյութ օգտագործելը:
4. Մանրէազերծում է բերանն ու կոկորդը
Անգինայի, ֆարինգիտի և ստոմատիտի դեպքում օգտակար է բերանը նռան կեղևի լուծույթով կամ նռան հյութով ողողելը: Օրգանական նյութերը նվազեցնում են ցավը, իսկ օրգանական թթուները սպանում են մանրէները:
5. Իջեցնում է ճնշումը
Նռան հատիկներն իսկական գտածո են հիպերտոնիկների համար: Դրանք իջեցնում են արյան ճնշումն առանց օրգանիզմի վրա կողմնակի ազդցություններ թողնելու: Իսկ չորացրած ու թեյի մեջ ավելացրած նռան թաղանթը կօգնի հանգստացնել նյարդային համակարգն ու ազատվել տագնապից, կապահովի հանգիստ գիշերային քունը:
6. Հիանալի կոսմետիկ միջոց է
Բուսական ձեթի կամ ձիթապտղի յուղի մեջ շատ քիչ տապակած նռան կեղևը հիանալի միջոց է ճարպոտ, սև կետեր ու բշտիկներով մաշկ ունեցողների համար: Իսկ նռան չորացրած կեղևից ստացած փոշով կարելի է բուժել այրվածքները, մաշկի ճաքերն ու վերքերը:
7. Վերացնում է բորբոքվածությունը
Նռան կեղևի եռացրած լուծույթն օգտակար է զանազան բորբոքային հիվանդությունների ժամանակ (երիկամների, լյարդի, ականջների ու աչքերի, մկանների, սեռական օրգանների): Այն պատրաստելու համար անհրաժեշտ է 1 թեյի գդալ մանրացրած նռան կեղևը ավելացնել 1 բաժակ տաք ջրին, ապա եռացնել 30 րոպե, քամել, նոսրացնել եռացրած ջրով: Ստացված լուծույթն ընդունել օրը 3 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ, 50 գրամ:
8. Դուրս է բերում ռադիացիան
Նրանք, ովքեր ապրում կամ աշխատում են բարձր ռադիացիայի պայմաններում, նռան հյութն ուղղակի անփոխարինելի անհրաժեշտություն է:
9. Հզոր հակաճիճվային միջոց է
Հասած նռան կեղևը պելտերին, իզոպելտերին ու մետիլիզոպելտերին է պարունակում, որոնք էլ ուժեղ հակաճիճվային հատկություններով են օժտված:
Ճիճուներից ազատվելու համար 40-50 գրամ մանրացրած նռան կեղևը 6 ժամով 400 գրամ սառը ջրի մեջ դրեք, ապա եռացրեք թույլ կրակի վրա, մինչև ջրի կեսի գոլորշիանալը: Մնացած լուծույթը թողեք սառչի և մեկ ժամվա մեջ փոքր չափաբաժիններով խմեք: Մեկ ժամ հետո պետք է լուծողական խմել, 4-5 ժամ հետո էլ հոքնա անել:
10.Փորլուծության դեմ միջոց է
Նռան հատիկներն ու կեղևն օգտագործում են փորլուծության ու կոլիտի դեպքում: Փորլուծության դեպքում մեծերին խորհուրդ է տրվում օրվա մեջ 3 անգամ ուտելուց հետո 1 պտղունց մանրացրած նռան կեղև ուտել, իսկ երեխաներին բավական է ջրով բացած թարմ նռան 1 բաժակ հյութը:
Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=8730&l=am
