Ելակի օգտակար հատկությունները
Ելակը լինելով շատ համեղ միրգը, օժտված է նաև մի շարք օգտակար հատկություններով։ 100 գրամ ելակի կալորիականությունը մոտ 30 կկալ է։
Հղիներին թույլատրվում է, թե՞ արգելված է ելակ ուտել․ Վերջապես գիտենք այս հարցի պատասխանը։
Այդ մասին կարող եք կարդալ այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Hxinerin-tuylat
Ելակը հարուստ է վիտամին C-ով և հակաօքսիդանտներով, որոնք ոչ միայն դանդաղեցնում են ծերացման գործընթացը, այլ նաև խանգարում է ուռուցքների աճին։
Ամեն օր ելակ ուտելը կարող է զգալիորեն նվազեցնել արյան մեջ պլազմային հոմոսիստեինի արտադրությունը, որի թույլատրելիից բարձր մակարդակը նպաստում է սրտանոթային հիվանդությունների, այդ թվում ինֆարկտի և կաթվածի առաջացմանը։
Օգնում է նվազեցնել օրգանիզմի բորբոքումները, ինչպես նաև բարձրացնում է դիմադրողականությունը։ Մոտ 150 գրամ ելակը պարունակում է վիտամին C-ի օրական անհրաժեշտ չափաբաժնի մոտ 144 տոկոսը։
Ելակի կարմրավուն գունանյութը պարունակում է անթոցիանին, որը խթանում է կուտակված ճարպերի այրմումը, լավացնում կարճատև հիշողությունը:
Շաքար և ճնշում ունեցողների թույլատրվում է ելակ ուտել, թե՞ արգելված է
Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/SHakar-EV-nshum-unecoxn
Ելակը պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք օրգանիզմը պահում են երիտասարդ:
Ելակը հոգ է տանում աչքերի տեսողության, ուղեղի նորմալ ֆունկցիայի համար, իջեցնում է արյան բարձր ճնշումը, բուժում է արթրիտը, հոդատապը և սրտի հիվանդությունները: Ելակի ամենօրյա օգտագործումը կանխում է քաղցկեղի բջիջների հետագա զարգացումը: Պետք է ուտել թարմ վիճակում, քանի որ սառեցման ժամանակ այն կորցնում է օգտակար հատկությունները:
Բացի այդ, ելակը դրական ազդեցություն է ունենում լյարդի աշխատանքի վրա և կանխում է գլխուղեղի վաղաժամ ծերացումը: Ուսումնասիրությունները նաև ցույց են տվել, որ այս համեղ հատապտղի օգնությամբ կարելի է ազատվել սրի հիվանդություններից ու կարգավորել արյան ճնշումը:
Այսքան օգտակար հատկությունների հետ մեկտեղ, ելակը ունի նաև մի շարք հակացուցումներ։