Սա սրտի հիվանդության նշան է․ Պետք է ուշադիր լինեք
1) Ցավ, ձեռքերի մեջ.
Եթե ցավը սկսվում է կրծքավանդակից և տարածվում մարմնի ձախ մասով՝ մինչև ձեռքերը, հավանաբար հիվանդության սրացում ունեք։ Երբեմն ձեռքը կարող է ավելի շատ ցավել, քան կրծքավանդակը:
2) Չդադարող հազ.
Նման հազը կարող է ցուցիչ լինել, որ թոքերը բավականաչափ արյուն չեն ստանում։
3) Ոտքերի այտուցվածություն.
Երբ սիրտը արյուն է մղում ոչ այնքան ինտենսիվ, որքան պետք է, այն կարող է լճանալ ոտքերի երակներում, ինչը հանգեցնում է վերջույթների այտուցման։ Բացի այդ, սրտի անբավարարության դեպքում երիկամները ավելի քիչ են աշխատում, ինչը կարող է արտահայտվել նաև այտուցի տեսքով։
4) Ախորժակի կորուստ.
Սրտային անբավարարության պատճառով որովայնի խոռոչում հեղուկի կուտակումը հաճախ ուղեկցվում է ախորժակի բացակայությամբ։
5) Սրտխառնոց.
Սրտխառնոցը, այրոցը, ստամոքսի խանգարումը և դրա տարածքում ցավը կարող են առաջանալ սրտի հետ կապված խնդիրների պատճառով: Ավելի հաճախ դա տեղի է ունենում կանանց մոտ։
6) Անհանգստություն.
Պատահում է, որ սրտի կաթվածն ուղեկցվում է անհանգստությամբ և մահվան վախի զգացումով։
7) Գիտակցության կորուստ.
Գլխապտույտը, աչքերի մթնեցումը, գիտակցության կորուստը կարող են լինել սրտի աշխատանքի խնդիրների պատճառ, իսկ հետո գիտակցության կորուստը կարող է հանգեցնել մահվան։
8) Թուլություն.
Սրտի ինֆարկտից մի քանի օր առաջ, ինչպես նաև դրա ընթացքում որոշ մարդիկ զգում են ծանր, անբացատրելի թուլություն։ Երբեմն մարդիկ այնքան վատ են զգում, որ չեն կարողանում թուղթ բռնել։
9) Մաշկի ցան.
Հետազոտությունները ցույց են տվել, որ էկզեմայով տառապող մարդկանց մոտ զարկերակային ճնշման բարձր ռիսկը 48%-ով բարձրանում է, իսկ խոլեստերինի բարձր ռիսկը՝ 29%-ով:
10) Շնչահեղձություն.
Դուք նույնիսկ քայլելուց հետո շնչահեղձ եք լինում: Նման ախտանիշները բնորոշ են սրտի անբավարարությանը, որը կոչվում է սրտային ասթմա:
11) Վաղ ճաղատություն.
Գիտնականները պարզել են, որ 40 տարեկանից ցածր տղամարդկանց վաղ ճաղատությունը և վաղ մոխրագույն մազերը կարող են վկայել սրտի հիվանդության հակվածության մասին։
12) Սրտի աշխատանքի ընդհատումներ.
Պատճառը կարող է լինել օստեոխոնդրոզը, էնդոկրին հիվանդությունները և նույնիսկ սրտամկանի սուր ինֆարկտը և սրտի կորոնար հիվանդությունը։ Անպայման խորհրդակցեք մասնագետի հետ։
13) Գիշերային միզում.
Գիշերը, երբ պառկում ես, արյան հոսքը դեպի երիկամներ մեծանում է, ավելի հաճախակի միզելու անհրաժեշտություն է առաջանում։ Օրվա ընթացքում այս ցանկությունը հետ է մնում երակներում արյան լճացման պատճառով։
14) Քնի ապնոէ.
Թթվածնային քաղցը, որն առաջանում է շնչառական դադարների ժամանակ, արյան մեջ հանգեցնում է սրտի մկանների խրոնիկական վնասմանը:
15) Քրտնարտադրություն.
Սառը քրտինքը սրտի կաթվածի բավականին տարածված ախտանիշ է: Կարող է այնպես ստացվել, որ դուք՝ աթոռին նստած, հանկարծ քրտեք, կարծես հենց նոր եք ինտենսիվ աշխատել։
Մի անտեսեք այս ախտանիշները. Անպայման դիմեք բժշկի, եթե ունեք դրանցից առնվազն 5-ը: