Խնձորի բացառիկ հատկությունների մասին և խնձորով պատրաստվող ամենահամեղ բաղադրատոմսերը
Խնձոր (լատ.՝ Malus domestica), խնձորենու պտուղն է, որը երկիր մոլորակի ամենատարեց բնակիչներից է։ Այն հայտնի է դարձել մարդուն ավելի վաղ, քան մյուս բերքատու ծառերը։ Խնձորենու հայրենիքը համարվում է Կենտրոնական Ասիան։ Մեծ տարածում է գտել տնային խնձորենին։ Ներկայումս գոյություն ունեն խնձորենիների բազում տեսակներ, որոնք աճում են տարբեր կլիմայական պայմաններում։
Խնձորենու պտուղը՝ խնձորը հարուստ է կալիումով, կալցիումով, ֆոսֆորով, նատրիումով, երկաթով, մոլիբդենով, ցինկով, բարիումով։ Այն հիմնականում օգտագործվում է թարմ վիճակում, շատերի սեղաններին աղանդերի անբաժան մասն է։ Խնձորը նաև մեծ տարածում ունի տարատեսակ ուտեստների մեջ։ Կարելի է 50-ից ավել ճաշատեսակ թվել, որոնք պատրաստվում են խնձորով։
1. Խնձորը մաքրում է արյունն ուանոթները
Իր բաղադրության շնորհիվ խնձորը մաքրում է արյունն ու առողջացնում կոշտացած անոթները: Այն հիմնականում օգտակար է արյան ցածր ճնշում ունեցողների համար, բայց չի վնասում նաեւ հիպերտոնիայով հիվանդներին:
2. Խնձորը կանխարգելում է քաղցկեղի առաջացումը
Շատ գիտնականների կարծիքով, խնձորը պարունակում է բազմաթիվ օգտակար վիտամիններ եւ ֆերմենտներ, որոնք հակաօքսիդանտների ազդեցություն են ունենում եւ կանխում տարբեր տեսակի քաղցկեղների առաջացումը: Սակայն պետք է նշել, որ չի կարելի ուտել խնձորի կորիզները, քանի որ դրանք ջրածնի ցիանիդ են պարունակում, որն օրգանիզմի համար վնասակար թույն է համարվում: Մի քանի կորիզն օրգանիզմի համար վնասակար չէ, բայց այն շատ ուտել խորհուրդ չի տրվում:
3. Խնձորն օգտակար է ռեւամիտիզմ ունենալու դեպքում
Խնձորը կանխարգելում է միզաթթվի ձեւավորմանը եւ ուժեղացնում մրջնաթթվի քայքայումը, այդ պատճառով այն օգտակար է ռեւմատիզմ, աթերոսկլերոզ, խրոնիկ էկզեմա ունեցողների համար: Խնձորը նաեւ նպաստում է մազերի եւ եղունգների ամրացմանը, առողջացնում մաշկն ու բարելավում տեսողությունը:
4. Խնձորն օգնում է նիհարել
Ինչպես շատ այլ մրգեր, խնձորն ընդհանրապես ճարպեր չի պարունակում եւ ցածր կալորիականություն ունի, քանի որ այն 87-90%-ով ջրից է բաղկացած: Եթե աղանդերը փոխարինեք խնձորով, այն կօգնի նիհարել: Որոշ դիետոլոգներ խորհուրդ են տալիս նախքան սնվելը խնձոր ուտել. այն կրճատում է կալորիաների քանակը եւ նույնպես նպաստում նիհարելուն: