Մուրաբայի օգտակար հատկությունները

Դիտումներ 492
Մուրաբայի օգտակար հատկությունները

Մուրաբայով հյուրասիրությունը շատ ավելի օգտակար է, քան շատերը մտածում են:

Հայտնի է, օրինակ, որ ազնվամորու մուրաբան օգնում է մրսածության հիվանդությունների ու գրիպի դեպքում: Այն ջերմությունն իջեցնող բնական միջոց է: Իսկ իրականում ազնվամորու օգտակար հատկությունները միայն դրանով չեն սահմանափակվում:

Մասնագետներն ասում են, որ այս մուրաբան մեծ քանակությամբ էլլագաթթու է պարունակում, որի ազդեցությունն էլ ուղղված է ուռուցքային հիվանդությունների առաջացման դեմ: Բացի այդ, ազնվամորու մեջ մեծ քանակությամբ ֆոլիումաթթու կա, որն էլ դրանից պատրաստված մուրաբան օգտակար է դարձնում ապագա մայրերի համար: Իսկ նրանում առկա պղինձը բարելավում է մաշկի գույնն ու նրա էլաստիկությունն: Պղինձը կարևոր է նաև լավ տրամադրության ապահովման համար:

Բժիկների խոսքերով ազնվամորու մուրաբա պետք է լինի բոլոր այն մարդկանց սեղանին, ովքեր տառապում են ռադիկուլիտով, աղիքային, անոթային, երիկամների ու արյան հետ կապված հիվանդություններով, ինչպես նաև այն օգտակար է արյան բարձր ճնշում ունեցողներին: Դիետոլոգներն էլ իրենց հերթին հավատացնում են, որ ազնվամորու մուրաբան նվազեցնում է ճարպոտ ու ապխտած սննդի բացասական ազդեցությունը:


Հոնի մուրաբան բարենպաստ ազդեցություն է թողնում ստամոքս-աղիքային, երիկամների ու անոթների հիվանդությունների, նաև գլխացավերի դեպքում: Բացի այդ, այն լավ է օգտագործել նաև մրսածության հիվանդությունների, այդ թվում՝ անգինայի, գրիպի ժամանակ:

Ծիրանի մուրաբան իջեցնում է արյան բարձր ճնշումը, հանգստացնում է նյարդային համակարգը, ինչն էլ այն օգտակար է դարձնում հղի կանանց ու սրտի հետ խնդիրներ ունեցող մարդկանց համար:

Ելակի մուրաբան ամրապնդում է իմունիտետը և անփոխարինելի է մրսածության հիվանդությունների ժամանակ, բարենպաստ ազդեցություն է թողնում արյան մեջ էրիտրոցիտների առաջացման վրա, ամրապնդում է արյունատար անոթները, նորմալացնում է արյան ճնշումն ու պայքարում է անքնության դեմ:

Հաղարջի մուրաբան լավ ազդեցություն է թողնում տեսողության վրա: Այն նաև օգտակար է արյունատար անոթների, սրտի, երիկամների համար, օգնում է փորկապության ժամանակ ու ֆիզիոլոգիական ծերացումը դանդաղեցնելու հատկություն ունի:

Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=3777&l=am

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը