Մեղրի օգտակար հատկությունները․ Ամեն ինչ մեղրի մասին, հատկություններ, որոնց մասին դուք տեղյակ չեք

Դիտումներ 2918
Մեղրի օգտակար հատկությունները․ Ամեն ինչ մեղրի մասին, հատկություններ, որոնց մասին դուք տեղյակ չեք

Մեղրը քաղցր, մածուցիկ, բարձր կալորիականությամբ սննդամթերք է, որը պատրաստում են մեղուները՝ մեղրատու բույսերի ծաղիկների նեկտարից։ Մեղրը լինում է դեղնավուն (սպիտակ ակացիայի, լորենու, կորնգանի ծաղիկների) և մուգ դեղնավուն (հնդկացորենի, հավամրգիի ծաղիկների)։ Մեղրի բույրն ու համը պայմանավորված են բույսերի նեկտարով։ Նեկտարատու բույսերի սակավության դեպքում մեղուները մշակում են ցողամեղր (մանանայի մեղր), որը հավաքում են որոշ ծառերի՝ կաղնու, կեչու, բարդու, լորենու տերևներից։ Այս դեպքում մեղրն ունի պակաս դուրեկան համ և ցածր սննդային արժեք։

Մեղրի հիմնական բաղադրիչը յուրացվող ածխաջրերն են՝ խաղողաշաքարն ու պտղաշաքարը, որոնց պարունակությունը հասնում է 70%-ի, ինչի շնորհիվ մեղրը հեշտ է մարսվում։ Մեղրի կարևոր բաղադրամասերից են օրգանական թթուները (կաթնաթթու, խնձորաթթու, կիտրոնաթթու, թրթնջկաթթու), ֆերմենտները, վիտամինները, կարոտինը (A-նախավիտամին)։ Մեղրն ունի նաև բուժիչ հատկություն և լայնորեն կիրառվում է ժողովրդական բժշկության մեջ՝ մրսածության, ստամոքսաղիքային, սիրտանոթային և այլ հիվանդությունների ժամանակ։ Մեղրը լավ պահպանվող մթերք է, հազվադեպ է փչանում։ Շաքարի բարձր պարունակության շնորհիվ մեղրում մանրէները չեն բազմանում, բայց կարող են առաջանալ որոշ սնկեր։

Մեղրը խոհարարության մեջ․ Առաջարկում ենք ամենահամեղ բաղադրատոմսերը, որը պատրաստվում է մեղրով

Մեղրով տորթ նրբություն

 
Բաղադրատոմսը այստեղ ՝ https://xohanoc.am/hy/post/mexrov-tort-nrbutyun
 
 
Բաղադրատոմսը այստեղ ՝ https://xohanoc.am/hy/post/xozi-misy-mexrov
 

Մեղրի ստացման համար հիմնական հումքը ծաղիկների նեկտարն է։

Նեկտարը քաղցր, բուրումնավետ հեղուկ է։ Նեկտարը պարունակում է 50-75% ջուր, 20-24% միաշաքար (մոնոսախարիդ), 13-24% շաքարեղեգ, հանքային նյութեր, սպիտակուցներ, եթերային յուղեր, վիտամիններ։ Մեղուները այցելում են այնպիսի ծաղկաբույսերի, որոնց նեկտարը առանձնանում է շաքարի բարձր պարունակությամբ։

Ծաղկափոշին դա բույսերի արական սեռական օրգանն է, որը ունի շատ արժեքավոր սննդային և բուժիչ հատկություններ։ Ծաղկափոշին պարունակում է օրգանական նյութերի գրեթե բոլոր հավաքածուն, որը անհրաժեշտ է բույսերին և մարդուն։ Ծաղկափոշում կա մեծ քանակությամբ B, P և այլ տեսակի , վիտամիններ, աճի հորմոններ, հակամանրէնային նյութեր, կարոտին։

Տաքացրած մեղրը թույն է 

 

Մեղրը լինում է բնական և արհեստական։

Բնական մեղր

Կարող է պատրաստված լինել միայն մեկ բույսի նեկտարի վերամշակումից և այդ դեպքում այն կոչվում է մոնոֆլորային և պոլիֆլորային, այսինքն՝ պատրաստված բազմաթիվ բույսերի նեկտարից։

 

Արհեստական մեղր 

Պատրաստում են արդյունաբերական եղանակով, սախարոզի և սննդի թթուների խառը լուծույթը տաքացնելով։ Արհեստական մեղրը պարունակում է 20% ջուր, մինչև 30% սախարոզ, 50%գլյուկոզ և ֆրուկտոզ։ Դրանում բացակայում են ֆերմենտները, վիտամինները, հակամանրեները, հանքային նյութերը։

Մեղրի կիրառությունը բժշկության մեջ

Մեղրը օրգանիզմը պաշտպանում է քաղցկեղից և սրտի հիվանդությունից: Բանն այն է, որ մեղրը պարունակում է սննդային հզոր հակաօքսիդիչներ՝ ֆլավոնոիդներ: Բժիշկներն ասում են, որ եթե սրտային հիվանդները 1-2 ամիսում ընդունեն օրական 50 գրամ մեղր, ապա նրանց առողջական վիճակն անպայման կլավանա:
Մեղրը ժողովրդական բժշկության մեջ համարվում է ստամոքսի բարեկամը: Դրանով կարելի է բուժել ստամոքսի և տասներկումատնյա աղիի խոցը և աղեստամոքսային համակարգի այլ հիվանդություններ: Օրինակ խոցային հիվանդության դեպքում խորհուրդ է տրվում տաք ջրով լուծած 30 գ մեղր ընդունել առավոտյան, 40 գ՝ ցերեկը և 30 գ երեկոյան՝ ուտելուց 1,5-2 ժամ առաջ կամ 3 ժամ հետո: Մեղրն ունի ընդգծված հականեխիչ ներգործություն, և եթե այն առավոտյան անոթի վիճակում կանոնավոր կերպով օգտագործեք՝ կկանխարգելեք ստամոքսաբորբը, խոլեցիստիտը և պանկրեատիտը: Արագ անցնելով աղեստամոքսային համակարգով՝ մեղրը սպանում է վնասակար մանրէները և նպաստում ստամոքսի լորձաթաղանթի վերքերի ապաքինմանը:
Մեղրն անփոխարինելի է մրսածության ժամանակ: Սովորաբար այն լուծում են կաթի մեջ (մեկ ճաշի գդալ մեղրը՝ մեկ բաժակ տաք կաթում) կամ խառնում կիտրոնի հյութի հետ (0,5-1 կիտրոն՝ 100 գ մեղրի հետ): Շատերն են լսել մեղր լցրած բողկի մասին: Լավ լվացած բողկի վերին՝ լայն մասում պետք է փորել և լցնել 2 գդալ հեղուկ մեղր:

Ամեն առավոտ՝ դատարկ ստամոքսին սխտորով մեղր կերեք: Ինչու՞

 

Ապա թղթով ամուր փակեք և թողեք 3-4 ժամ թրմվի: Այդ թուրմը պետք է ընդունել օրական 3-4 անգամ՝ մեկական թեյի գդալ, մինչև ուտելը, նաև՝ քնելուց առաջ:
Մեղրն օգնում է կարգավորել արյան մեջ շաքարի քանակը: Չնայած թե մեղրը, թե շաքարը քաղցրահամ են և գլյուկոզա ու ֆրուկտոզա են պարունակում՝ հենց մեղրն է կատարյալ սնունդ համարվում լյարդի համար, քանի որ ֆրուկտոզայի և գլյուկոզայի հարաբերակցությունը դրանում գրեթե հավասար է:
Մեղրն ազատում է մաշկային հիվանդություններից և պայքարում օրգանիզմի ծերացման դեմ: Երբ մաշկի վնասված մասերին մեղր եք քսում՝ արյան հոսքն արագանում է, վերքն ասես մաքրվում է, ինչը լավացնում է բջիջների սնունդը և սպանում մանրէները: Երեկոյան կարելի է լվացվել մեղրաջրով (1 ճաշի գդալ մեղրը՝ 2 բաժակ տաք ջրում): Այն մաշկը դարձնում է թավշյա, հարթում է կնճիռները: Մյուս բաղադրիչների շնորհիվ էլ մեղրը խոնավացնում և սնում է մաշկը:


Մեղրը հրաշալի պրոբիոտիկ է: Այն լավացնում է մարսողությունը և վերականգնում օրգանիզմի օգտակար միկրոֆլորան, քանի որ ներառում է վեց տեսակի լակտոբացիլ և չորս տեսակի բիֆիդոբակտերիա:
Մեղրը բնական հակադեպրեսանտ է: Համարվում է, որ այն մարդիկ, ովքեր մեղր են ուտում առավոտյան, ավելի հեշտ են հաղթահարում մշտական հոգնածության համախտանիշը, որով վերջերս առանձնապես տառապում են խոշոր քաղաքների բնակիչները: Նրանք նվազ ագրեսիվ են, գրգռված և ավելի պաշտպանված՝ սթրեսային իրավիճակներից:


Մեղրն օգտակար է խելքի համար: Պանրով և երշիկով սովորական բուտերբրոդի փոխարեն առավոտյան նախընտրելի է մի քիչ մեղր ուտելը: Սպիտակուցային սնունդը, որն անհրաժեշտ է մկանային գործունեությունը խթանելու համար, օրգանիզմը պետք է ստանա ժամը 11-12-ին: Իսկ ժամը 7-9-ը ավելի կարևոր է, որ ուղեղը տրամադրվի աշխատանքին: Մեղրը լավագույնս խթանում է ուղեղի աշխատանքը, ինչը հավասարաչափ կարևոր է թե մեծահասակների, թե երեխաների համար:

Որքան մեղր ուտել
Մեծահասակ մարդը կանխարգելիչ նպատակներով կարող է ուտել օրական 60-100 գ մեղր՝ բաժանելով 4-6 մասի: Երեխաների համար այդ չափաբաժինը պետք է կրկնակի քչացնել: Օրն ավելի լավ է սկսել ընդամենը մեկ թեյի գդալ մեղրից՝ լուծված 100 գ տաք ջրում (եռման ջրում մեղրը կորցնում է բուժական հատկությունները): Այդ մեղրային ըմպելիքը խորհուրդ է տրվում օգտագործել անոթի, նախաճաշից 30 րոպե առաջ՝ մինչև ատամները մաքրելը:

 

 
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը