Հավի ձու․ Օգտակարությունը, հակացուցումները։ Ամեն ինչ ձվի մասին․ տեղեկություններ, որոնց մասին տեղյակ չենք

Դիտումներ 1130
Հավի ձու․ Օգտակարությունը, հակացուցումները։ Ամեն ինչ ձվի մասին․ տեղեկություններ, որոնց մասին տեղյակ չենք

Հավկիթը մարդու սննդակարգում զբաղեցնում է պատվավոր տեղ: Հավկիթների «սիրված» լինելու մասին  վկայում է նաև այն փաստը, որ Հավկիթների միջազգային հանձնաժողովը սահմանել է Հավկիթի համաշխարհային օր, որը աշխարհի շատ երկրներում նշվում է հոկտեմբերի երկրորդ ուրբաթ օրը:

Հավի ձուն օրգանիզմի համար օգտակար 12 վիտամիններ է պարունակում. Այն բավականաչափ հարուստ է հատկապես А, В1, В2, В9 (ֆոլաթթու) եւ Е վիտամիններով, իսկ D վիտամինի բաղադրությամբ միայն ձկան յուղին է զիջում: Օգտակար միներալներից էլ կալցիումը, ֆոսֆորը, յոդը, երկաթը, պղինձն ու կոբալտն են առկա: 

Ձուն խոհարարության մեջ

Առաջարկում ենք ամենալավ բաղադրատոմսերը, որոնք պատրաստվում են ձվից ՝ Ձվով դդմիկ (կաբաշկա) լոլիկով ձվածեղ , 

ամենահամհեղ տորթերի բաղադրատոմսերը ՝ միկադո , նապոլեոն , մրջնաբույն , թռչնի կաթ
 

Որոշ փորձագետների պնդմամբ, ձուն նաեւ հակաօքսիդանտային հատկություններով է աչքի ընկնում. շաբաթական մի քանի ձու ընդունող կանանց մոտ կրծքագեղձի քաղցկեղի առաջացման անհամեմատ ցածր ռիսկ է գործում: 

Հավի ձուն իմունային համակարգն ամրապնդելու ներուժ եւս ունի եւ արդյունավետ պրոֆիլակտիկ միջոց է՝ աթերոսկլերոզի ու սրտանոթային հիվանդությունների դեմ պայքարի համար: Այն նաեւ դրական անդրադարձ է ապահովում ստամոքսաաղիքային համակարգի վրա եւ կարող է խոցային հիվանդության դեմ պայքարի միջոց ծառայել: Ձվի՝ տեսողության վրա անդրադարձը նույնպես չի կարելի թերագնահատել. սննդատեսակի մի շարք բաղադրիչներ աչքերը կատարախտից պաշտպանելու հատկություն ունեն: Բացի այդ էլ, ուղեղի աշխատանքը, հիշողությունը եւ մտավոր կարողությունները բարելավելու հնարավորություն են ընձեռում:


Օգտակար բաղադրությունը

Ձվի շնորհիվ մարդը ստանում է այնքան սպիտակուց, որքան անհրաժեշտ է օրգանիզմին: Այն համարվում է մսի մրցակիցը: Այսպես, մեկ ձուն ունի 78 կիլոկալորիա, այսինքն սպիտակուցի օրական չափաբաչնի մոտ 15 % (նույնքան սպիտակուց կա մեկ բաժակ կաթի կամ 50 գ մսի մեջ): Քիչ կալորիականության համար հավկիթը շատ հաճախ դիետաների մեջ են օգտագործում: Հավկիթի սպիտակուցն ու դեղնուցն ունեն անփոխարինելի ամինաթթուներ, 12 վիտամին և բազմաթիվ միկրոէլեմենտներ, այդ թվում և հզոր հակաօքսիդանտ՝ սելեն, ինչպես նաև կալցիումի ու երկաթի օրական 3 % նորման: Համարվում է, որ այն մարդկանց մոտ, ովքեր պարբերաբար ձու են օգտագործում, շատ քիչ է օնկոլոգիական, Ալցգեյմերի հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը, նրանց մոտ հազվադեպ են լինում ոսկորների հետ խնդիրներ, իսկ ատամներն ավելի ամուր են:

Զգուշացեք․ Մինչև ձու ուտելը անպայման ուշադրություն դարձրեք սրան

Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs 

Սառնարանի բացակայության դեպքում ձուն կարելի է պահել երկար ժամանակ, եթե պատեք կարագի բարակ շերտով կամ փաթաթեք անագաթղթի մեջ: Ձուն սառնարանում կարելի է պահել 2 շաբաթից ոչ ավելի, իսկ եթե փաթաթեք թղթով եւ շաբաթը մեկ մի կողմից մյուսը շուռ տաք, ապա կարելի է պահել ավելի երկար: Բութ ծայրը դեպի վեր թեքած ձուն ավելի երկար կդիմանա սառնարանում: Սառնարանից հանած ձուն օգտագործելուց առաջ հարկավոր է որոշ ժամանակ թողնել սենյակի ջերմաստիճանում: Սառը սպիտակուցը շատ դժվարությամբ է հարվում: Սառնարանից հանելուց հետո անմիջապես չհարել, թողնել որոշ ժամանակ տաքանա: Հում ձուն վնասակար է հատկապես երեխաների համար: Այն վատ է մարսվում եւ բացի դրանից, հում ձվի կեղեւների միջոցով մանրէներն ավելի հեշտությամբ են թափանցում օրգանիզմ: Պինդ ձուն ավելի երկար կմնա սառնարանում, եթե այն պահեք սառը ջրով լի ամանի մեջ: Եփած ձվի դեղնուցը որպեսզի կտրատելիս չփշրվի՝ կտրել սառը ջրում թաթախած դանակով: Եռացող ջրում եփված ձվի դեղնուցը պինդ է լինում, իսկ սպիտակուցը՝ թույլ: Ձվի դեղնուցի եւ սպիտակուցի միջնամասում որպեսզի մուգ շերտ չառաջանա, անհրաժեշտ է ձուն եփել 5 րոպեից ոչ ավելի: Ձուն խաշելիս չի ճաքի, եթե ամանի հատակին շուռ տված ափսե դնեք: Որպեսզի ճաքած ձուն աղաջրում եփելիս դուրս չթափվի, հակառակ ծայրում ասեղով անցք բացեք: Եփած ձուն հում ձվից կարելի է տարբերել այն պտտելով: Եփած ձուն շատ է պտտվում: Ձվի սպիտակուցը հարել ապակե ամանի մեջ: Որպեսզի սպիտակուցը լավ հարվի, ամանի պատերին կիսված կիտրոն քսել: Եթե հարվող սպիտակուցին 1 ճաշի գդալ ջուր ավելացնեք, ապա այն ավելի շատ կփրփրի: Ձվի դեղնուցը սառնարանում կարելի է պահել ջրով լի ամանի մեջ: Ձվոտ ամանը սկզբում լվանալ սառը, ապա՝ տաք ջրով: Ձվաձեղը պատրաստում են միայն մեղմ կրակի վրա եւ ավելի համեղ, ախորժաբեր կլինի, եթե վրան մանր կտրատած կանաչ սոխ ցանեք: 

Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Jun-erbek-chhamadrek 

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը