Օրական 40 գրամ շոկոլադ կերեք. Ահա թե ինչու

Դիտումներ 317

Օրական 40 գրամ շոկոլադ կերեք. Ահա թե ինչու

Գիտնականները պարզել են, որ…

Խնձոր կերեք

Բրիտանացի գիտնականների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խնձորի կանոնավոր օգտագործումը ոչ միայն երկարացնում է մարդու կյանքը, այլեւ երիտասարդացնում է օրգանիզմը: Սննդի հետազոտության ինստիտուտի մասնագետները խնձորի մեջ պարունակվող բարդ էլեմենտ են հայտնաբերել, որը երիտասարդացնում է սիրտը, բարելավում է արյան շրջանառությունը, բարձրացնում է դիմադրողականության համակարգի պաշտպանվածության մակարդակը: Այդ էլեմենտը, որը կոչվում է` էպիկատեխին պոլիֆենոլ, սրտանոթային համակարգի վրա յուրահատուկ դրական ազդեցություն է գործում, միաժամանակ` նպաստելով արյունատար անոթների էլաստիկությանը: Ավելին, կամավոր մարդկանց նկատմամբ կատարված փորձարկումների արդյունքներով (նրանք մեծ քանակությամբ խնձորի բնական հյութ էին օգտագործում) նրանց սիրտ-անոթային համակարգը եւ ընդհանուր օրգանիզմը երիտասարդացել էր նվազագույնը 17 տարով: Բրիտանացի մասնագետները նշում են, որ չափազանց օգտակար այդ էլեմենտը ամենաշատը պարունակվում է վայրի խնձորի տեսակների մեջ: 

Օրական` 40 գրամ շոկոլադ

Գերմանացի եւ շվեյցարացի գիտնականները պարզել են, որ սթրեսներից փրկվելու համար մարդուն օրական ընդամենը 40 գրամ շոկոլադ է անհրաժեշտ: 2 շաբաթ անընդմեջ շոկոլադ ուտելու դեպքում մարդու սթրեսային հորմոնները կնվազեն. սեւ շոկոլադի մեջ պարունակվող մեծ քանակությամբ բիոակտիվ բաղադրիչները բնական ճանապարհով օրգանիզմի խանգարումները կվերացնեն: «Հետազոտությունների համաձայն` 2 շաբաթ անընդմեջ, օրական 40 գրամ սեւ շոկոլադ ուտելով` առողջ մարդու օրգանիզմի նյութափոխանակությունը կկարգավորվի»,- ասել է խմբի ղեկավար Սունիլ Կոշարը:

Իհարկե, նրանք նաեւ նշում են, որ չի կարելի չարաշահել շոկոլադի քանակությունը` ավելորդ քաշից խուսափելու համար: Մինչ այդ, շոկոլադն իր մեջ պարունակվող ֆլավանոլի շնորհիվ ճանաչվել էր որպես ուղեղի աշխատանքի, մտավոր գործունեության հրաշալի խթանիչ միջոց: 

Զգուշացեք

Եվրոպական սննդի անվտանգության գործակալության հաղորդմամբ` մեծ տարածում գտած սննդային ներկերը, որոնք օգտագործվում են նրբերշիկի, համբուրգերների արտադրության եւ պատրաստման մեջ, կարող են հանգեցնել քաղցկեղի առաջացման: Եվրոպական այս գործակալության` Իտալիայի Պարմա քաղաքում տեղակայված գրասենյակը հայտարարել է, որ այդ ներկանյութի անունն է` Red 2G, իսկ սննդամթերքի տուփերի վրա այն նշված է E 128: Կենդանիների վրա կատարված փորձարկումները ցույց են տվել, որ Red 2G-ի` օրգանիզմ ներթափանցելուց հետո անիլին է առաջանում: Դա հենց այն նյութն է, որը կենդանիների եւ մարդկանց մոտ կարող է քաղցկեղ առաջացնել, ինչպես նաեւ՝ օրգանիզմի հյուսվածքներում գենետիկական փոփոխությունների պատճառ դառնալ: 

Եվրոպական սննդի անվտանգության գործակալության խորհուրդը, սակայն, դեռեւս Red 2G նյութի օգտագործման դեմ արգելանքի հայտարարությամբ հանդես չի եկել: Չնայած դրան՝ չեղյալ է համարել Red 2G-ի թույլատրելիության չափաբաժինը: Գործակալությունը Եվրոպական հանձնաժողովին է ներկայացրել իր եզրակացությունը, որն էլ կորոշի Red 2G-ի դեմ արգելանք դնելու հարցը: 

 



Ձուկ կերեք

Հղիության ընթացքում սննդակարգի մեջ Օմեգա-3 ճարպային թթուներ պարունակող ձկնեղեն ընդգրկեք, եւ կծնվեն խելացի, շփվող եւ անմիջական երեխաներ: Ըստ գիտնականների` Օմեգա-3-ը որոշիչ դերակատարում ունի երեխայի ապագա ունակությունների գործում: Իսկ դրա պակասը խիստ բացասական է անդրադառնում հասարակության մեջ նրանց համակեցության վարքագծի վրա: Ըստ Առողջապահության ազգային ինստիտուտի պրոֆեսոր Ջոզեֆ Հիբբելնի` Օմեգա-3 հատկապես պարունակվում է յուղոտ` սաղմոն տեսակի ձկների մեջ:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ հղիության ընթացքում Օմեգա-3 թթուներ քիչ օգտագործած կանանց մտավոր ունակության IQ վերբալ գործակիցը 6 անգամ ցածր է միջինից: Այս նորությունը ցնցել էր շատերին, քանի որ մինչ օրս հղիներին խորհուրդ էր տրվում սահմանափակել յուղոտ ձկնատեսակների եւ ծովամթերքների քանակությունը: Հիբբելնի այս աշխատությունը տպագրվել է աշխարհի առաջատար պարբերականներում: Նա իր գործընկեր Ջին Հոլդինգի հետ հետազոտության մեջ օգտագործել է 14.000 ապագա մայրերի եւ նրանց սերունդների տվյալները:

 



Պարզվել է, որ Օմեգա-3-ի քիչ քանակությունը բարձրացնում է երեխաների` սոցիալական պահվածքի պաթոլոգիաների հավանականությունը: Նրանք դժվարանում են ընկերներ ձեռք բերել, շփվել: Հղի կանանց եւ կերակրող մայրերին ըստ այդմ թույլատրվում է շաբաթը 2 չափաբաժնից ոչ ավելի յուղոտ ձկնատեսակից ավելի օգտագործել:



Ամենաընթերցվածը