ՍՏԱՄՈՔՍԻ ԽՈՑԻ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ԴՐԱ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

Դիտումներ 2079
ՍՏԱՄՈՔՍԻ ԽՈՑԻ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐՆ ՈՒ ԴՐԱ ԱՌԱՋԱՑՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

Ստամոքսում առաջացած խոցերը կոչվում են պեպտիկ խոցեր: Նրանք կարող են առաջանալ սխալ կենսակերպի, սննդակարգի ու սթրեսի հետևանքով:  Նրանք առավել հաճախ առաջանում են հելիկոբակտեր պիլորի բակտերիաների պատճառով:

 

1. Ուշադրություն դարձրեք ստամոքսի ցավերին: Ցավը կարող է երկարաձգվել մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ: Այն կարող է սկսվել սնունդ ընդունելու ընդմիջումների ժամանակ, երբ ստամոքսը դատարկ է: Ցավը կարող է առաջանալ նաև գիշերը:

 

2. Ուշդրություն դարձրեք նաև այլ գործոնների վրա.


• Ուժեղ գազեր ու զկռտոց
•  Դուք չեք կարողանում շատ ջուր խմել
• Սնունդ ընդունելուց մի քանի ժամ հետո առաջանում է քաղցի զգացողություն:
• Թեթև սրտխառնոցի զգացողություն, հատկապես առավոտյան:
• Շարունակական հոգնածություն
• Ախորժակի կորուստ
• Քաշի կորուստ


3. Եթե խոցը  խորոցած վիիճակում է, ապա կարող է առաջանալ արյունով փսխում, մուգ,  թույլ  ու արյունտ կղանք:


Ինչպես կանխել խոցը


• Անպայման հաճախեք բժշկի
•  Ընդունեք ստամոքսի թթվայնությունը իջեցնող դեղամիջոցներ
• Փոխեք կենսակերպը: Ազատվեք ծխելուց ու ոգելից խմիչքներից:
• Դադարեք օգտագործել կաթ: Կաթը կարող է նպաստել ցավի միայն ժամանակավոր դադարեցմանը: Սակայն միաժամանակ այն նպաստում է մեծ քանակությամբ ստամոքսահյութի արտադրությանը, որը միայն ավելի կբարդացնի վիճակը:

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը