«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց Ստամբուլում, Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման


Եվրոպա լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվեց թուրքական «Ֆեներբախչեին»:
Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով: Խաղի հաշիվը բացվեց առաջին րոպեներին: Գերֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Մուսա Սոուն: 59-րդ րոպեին խաղի հաշիվը կրկնապատկեց Ժերմեն Լենսը:
Խաղի վերջնամասում «Մանչեսթեր Յունայթեդը» կարողացավ կրճատել հանդիպման հաշիվը: Անդեր Էրերայի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ուեյն Ռունին:
Խաղին մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ դուրս եկավ 61-րդ րոպեին:
Այս խաղից հետո Ժոզե Մոուրինյուի գլխավորած թիմն ընդհանուր վաստակած 6 միավորով զբաղեցնում է A խմբի աղյուսակի 3-րդ հորիզոնականը:
«Ֆեներբախչեն» և «Ֆեյենորդը» 7 միավորով կիսում են 1-2 տեղերը:
«Ֆեներբախչե»-«Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:1
Գոլերը՝ Սոու (2), Լենս (59) - Ռունի (89)
