Չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ է կատարվում ձեր օրգանիզմի հետ, երբ շոկոլադ եք ուտում
Ացտեկները շոկոլադն անվանում էին «Աստվածների կերակուր»: Եվրոպայում այն վաճառվում էր դեղատներում՝ որպես դեղ, այսօր այն ամենասիրելի քաղցրավենիքն է աշխարհում: Բացի այդ, այն օգտակար է առողջությանը: Բայց պետք է հաշվի առնել, որ օգուտ է բերում միայն մուգ դառը շոկոլադը:
16 զարմանահրաշ բաներ, որ շոկոլադն անում է մեր օրգանիզմի հետ:
10 րոպե հետո
Բարձրացնում է տրամադրությունը և առույգացնում է: Տրիպտոֆանը, որը պարունակվում է շոկոլադի մեջ, նպաստում է սերոտոնինի առաջացմանը:
Բարելավում է արյան մատակարարումն ուղեղին և լայնացնում է անոթները:Այն, ինչ պետք է մտավոր աշխատանքից առաջ:
Իջեցնում է ճնշումը:
Պաշտպանում է ատամները: Կակաոյի յուղը պատում է ատամները պաշտպանիչ թաղանթով, ինչը դժվարացնում է բակտերիաների բազմացումը:
Կես ժամվա ընթացքում
Օգնում է պայքարել հազի դեմ: Տեոբրոմինը, ինչով հարուստ է շոկոլադը, գործում է կոդեինից ավելի արդյունավետ:
Պաշտպանում է մաշկն արևից՝ շնորհիվ հակաօքսիդանտների և ֆալվոնոիդների: Օրգանիզմ են մուտք գործում վիտամիններ (PP, B1, B2, E) և միկրոէլեմենտներ (Ca, Mg, Na, K, P, Fe):
Օգտագործելուց մի քանի օր հետո
Կանխարգելում է դիաբետը:
Փոքրացնում է տագնապի մակարդակը:
Իջեցնում է քաղցրի նկատմամբ ձգտումը:
Սիստեմատիկ օգտագործելու դեպքում
Առողջացնում է սիրտը:
Փոքրացնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը:
Մաքրում է անոթները՝ շնորհիվ հակաօքսիդանտների և ֆլավոնոիդների:
Բարձրացնում է ինտելեկտը: Ֆլավոնոիդները և մագնիումը դրական են ազդում հիշողության վրա, դրա համար շոկոլադը շատ օգտակար է նրանց համար, ովքեր 70-ն անց են:
Դադարեցնում է ծերացման գործընթացը՝ շնորհիվ հակաօքսիդանտների:
Երեխաներին ավելի երջանիկ է դարձնում: Երեխաները, որոնց մայրերը հղիության ժամանակ դառը շոկոլադ են օգտագործել, վախկոտ չեն լինում և ավելի շատ են ժպտում:
Ինչ է պետք հիշել.
Ընտրեք շոկոլադ՝ 70 տոկոս և ավելի կակաոյի պարունակությամբ:
Օրվա մեջ օգտագործեք 2-3 շերտ:
Այն մարդիկ, որոնց մոտ նախատրամադրվածություն կա երիկամներում քարեր առաջանալու, պետք է խուսափեն շոկոլադ օգտագործելուց: