Սունկ շամպինիոնը կպաշտպանի ձեզ քաղցկեղից, ամբողջությամբ կկարգավորի նյարդային համակարգը, նաև ամենակարևոր հատկություններն են ...


- Հակացուցումներ։ Շամպինիոնը պարունակում է դժվարամարս սնկային բջջանք` ֆունգին, որի քիմիական բաղադրությունը նման է միջատների մարմնում պարունակվող խիտինին։
- Պետք է զգուշանան աղեստամոքսային համակարգի, լյարդի, երիկամների, քրոնիկ հիվանդությունների դեպքում։ Խորհուրդ չի տրվում ուտել մինչև 5 տարեկան երեխաներին։
Շամպինիոնը պարունակում է մինչև 90 % ջուր, 4 % հեշտ յուրացվող սպիտակուց, 2 % բջջանք, 1,5 % ածխաջրեր, 1 % ճարպեր, 1,5 % հանքային նյութեր։
Սպիտակուցների պարունակությամբ շամպինիոնը համարժեք է կովի կաթին։ Սպիտակուցը պարունակում է 18 տեսակի ամինաթթուններ, որոնցից 8-ը չեն սինթեզվում մարդու օրգանիզմում։ Հատկապես բարձր է լիզին և արգինին ամինաթթուների պարունակությունը, որոնք նպաստում են հիշողության և մտավոր կարողությունների պահպանմանը։
Սունկը հարուստ է լեցիտինով, որն անհրաժեշտ է նյարդային համակարգի լիարժեք աշխատանքին և խթանում է գլխուղեղի գործունեությունը։
Ի տարբերություն կանաչ բույսերի, շամպինիոնը հարուստ է D վիտամինով, B1 և B2 վիտամինների պարունակությամբ գերազանցում է թարմ բանջարեղենին, պարունակում է նաև նիկոտինաթթու, պանտոտենաթթու և A, C վիտամիններ։
Պարունակվող ֆոսֆորի քանակությամբ չի զիջում ձկնեղենին և ծովամթերքներին։ Կալիումի քանակությամբ համատեղելի է ցանկացած տեսակի միրգ-բանջարեղենի հետ։ Հարուստ է կալցիումով, երկաթով, պղնձով, պարունակում է նաև սելեն, մարգանեց և ցինկ։
Օգտակար նյութերն ավելի շատ են երիտասարդ, թարմ սնկերի «գլխարկներում»։ Թարմ շամպինիոնների 100 գրամի էներգետիկ արժեքը 27 կկալ է, և շատ ցածր է նատրիումի պարունակությունը, ինչի շնորհիվ խորհուրդ է տրվում` որպես դիետիկ ուտեստ։ Չորացրած սնկի կալորիականությունը 7-10 անգամ բարձր է։
- Ամերիկացի կենսաբաններն ապացուցել են, որ երկսպոր շամպինիոնը պաշտպանում է օրգանիզմը վնասակար մանրէներից և վերականգնում է հյուսվածքները։
- Սպիտակ շամպինիոնը պարունակում է ավելի շատ հակաօքսիդանտ նյութեր, քան լոլիկը, դդումը, կանաչ պղպեղը, ցորենի ածիկը, ինչի շնորհիվ պաշտպանում է օրգանիզմն ազատ ռադիկալներից և հակազդում է մի շարք վտանգավոր հիվանդությունների զարգացմանը, այդ թվում` նաև քաղցկեղի։
- Շամպինիոնը կանխարգելում է աթերոսկլերոզի զարգացումը, կարգավորում է ածխաջրերի փոխանակման գործընթացը, օգտակար է շաքարային դիաբետով հիվանդներին։ Ունի խորխաբեր և բրոնխները լայնացնող հատկություն, խորհուրդ է տրվում բրոնխիտի և բրոնխների ասթմայի դեպքում։
- Չինաստանում կիրառում են կարմրուկի, գրիպի և ջղակծկային սինդրոմի դեպքում։
- Հեպատիտի և ստամոքսի խոցի դեպքում խորհուրդ է տրվում ուտել չորացրած շամպինիոն։
- Մասնագետները կարծում են, որ վիտամին D-ի պարունակությունը զգալիորեն ավելանում է արևի ճառագայթների ազդեցության ներքո։ Նման հումքն օգտակար է շաքարային դիաբետի և օստեոպորոզի դեպքում։
- Հնդիկ գիտնականները նկատել են, որ շամպինիոնից ստացված պատրաստուկները ճնշում են ոսկեզօծ ստաֆիլոկոկի և տիֆի հարուցիչ բակտերիաների զարգացումը։ Մատղաշ շամպինիոններից պատրաստում են հակաբակտերիալ դեղեր, օրինակ` «Կամպեստրին» հակաբիոտիկը։
- Ավստրալիայի Բրիսբեն քաղաքի Գեղեցկության համալսարանի մասնագետները կարծում են, որ շամպինիոնը նպաստում է մաշկի երիտասարդացմանը։ Պատրաստում են գեղարարական միջոցներ։
- Շամպինիոնը միակ սունկն է, որը կարելի է ուտել առանց ջերմային մշակման, մանր կտրատած վիճակում` կիտրոնի հյութի և ձիթայուղի հետ։
Ներկայացնում ենք շամպինիոնով պատրաստված ամենահամեղ ուտեստների բաղադրատոմսերը ՝
Լցոնած սունկ (շամպինիոն) չինական ձևով
Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/post/lconac-sunk-chinakan-dzevov
Սնկով իդեալական ուտեստ պատրաստելու գաղտնի բաղադրատոմս
Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/post/snkov-idealakan-utest
Այս բաղադրատոմսով հպարտանում են ֆրանսիական ռեստորանները։ Lցոնած սնկեր
Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/post/ays-baxadratomsov-hpartanum-en-fransiakan-restorannery-lconac-snker
