Սոխը բուժում է վահանագեղձը, վերականգնում է մազերը, բուժում է հազը, բրոնխիտը, կոտրվածքները, ոսկորները, ունի նաև հակացուցում

Դիտումներ 429
Սոխը բուժում է վահանագեղձը, վերականգնում է մազերը, բուժում է հազը, բրոնխիտը, կոտրվածքները, ոսկորները, ունի նաև հակացուցում

Սոխ (Allium cepa), ամենատարածված, արժեքավոր և հնագույն բանջարեղեններից է, մշակվում է կլիմայական բոլոր գոտիներում և օգտագործվում գրեթե բոլոր կերակուրների մեջ։ Սոխը մեծ չափով օգտագործվում է նաև թարմ վիճակում, որպես աղցանային բանջար։

Ճապոնացի գիտնականներին հաջողվել է սոխի մեջ հայտնաբերել այնպիսի միացություններ, որոնք հեշտությամբ մարսվում են օրգանիզմի կողմից և դրականորեն ազդում մարդու հիշողության վրա։

Մասնագետները հետազոտություններ են անցկացրել, որոնց ընթացքում ուսումնասիրել են սոխի ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Բացահայտվել է, որ սոխը նպաստում է դրական էմոցիաների ընկալմանը և հիշողության վերականգնմանը։ Պատճառը կայանում է նրանում, որ վերոնշյալ միացությունը, հայտնվելով արյան մեջ, երիտասարդացնում է նրա բջիջները և խթանում դրանց աշխատանքը, կարծում են մասնագետները։

Հետազոտողները խորհուրդ են տալիս սոխն օգտագործել մեղրի հետ։ Նման սննդակարգը հատկապես առողջարար է մեծահասակներին, ովքեր նախատրամադրված են սկլերոզի։

Սոխի սննդարար հատկությունները բնորոշվում են դրա մեջ գտնվող շաքարներով, (6-10%), սպիտակուցներով (մոտ 2%) և հանքային աղերով (0,6 - 1,12%)։

Սոխի կալորիականությունը մոտ 400 է, բացի այդ, սոխը դեռ հին ժամանակներից հայտնի է որպես ուժեղ բակտերիասպան (բակտերոցիդ) և բուժիչ հատկություններ ունեցող բուսատեսակ, քանի որ նրա հյութի մեջ պարունակվող եթերային նյութերը՝ ֆիտոնցիդները ունեն բակտերիաներ ոչնչացնելու բարձր հատկություն։ Պարզված է, որ սոխի հյութի մեջ մի քանի րոպեում կարող են ոչնչանալ տիֆի, դիզենտերիայի, դիֆթերիայի և այլ հիվանդաբեր բակտերիաներ։

Խոհարարության մեջ

Սոխը լայնորեն օգտագործվում է խոհարարության մեջ։ Հայտնի է սոխով տոլման(բաղադրատոմսը այստեղ ՝ xohanoc.am/hy/post/soxov-tolma ), էջմիածնի բոզբաշ (բաղադրատոմսը այստեղ ՝ xohanoc.am/hy/post/ejmiacni-bozbash), Սոխառած դդումով (բաղադրատոմսը այստեղ ՝ xohanoc.am/hy/post/soxarac-ddumov)


 

Կիրառությունը բժշկության մեջ

Հայտնի է, որ սոխի կճեպը ինչ-որ չափով զտում է ջուրը, կճեպի թուրմն ամրացնում է մազերը, իջեցնում ճնշումը, բարերար ազդեցություն ունի սրտի վրա, բարձրացնում է դիմադրողականությունը, պայքարում է ալերգիայի դեմ։

Պարզվել է, որ կճեպի մեջ բավականին մեծ է կվերցետինի պարունակությունը։ Կվերցետինն ունի հակաուռուցքային հատկություն։ Բժիշկ Դ.Ռ. Ֆերրին 1996 թ. «Clin Cancer Res.» ամսագրում հրապարակել է համոզիչ ապացույցներ այն մասին, որ կվերցետինը վերականգնում է p53 գենը քաղցկեղի բջիջում։ Այս գենի մուտացիայի դեպքում առաջանում են ուռուցքների 50-60 տոկոսը։ Կվերցետինը կանխարգելում եւ գրեթե բուժում է կրծքագեղձի, շագանակագեղձի, հաստ աղիի, թոքերի, ուղեղի քաղցկեղը։ Ունի հակագիստամինային հատկություն, օգտակար է շաքարային դիաբետի դեպքում։ Կանխարգելում է ծերացման գործընթացը։

Սոխը՝ վահանագեղձի համար

Անգինա. Խառնեք 1 սոխի քերուկ, 4 ճ/գ մեղր, 2 ճ/գ ձիթապտղի յուղ, 1 թ/գ կիտրոնի հյութ։ Կերեք 2-ական թ/գ` յուրաքանչյուր 3 ժամը 1 անգամ։ Շարունակեք 4 օր։
Բրոնխիտ. Խառնեք 400-ական գրամ շաքարավազ, կարագ, աղացած սոխ (կամ քերուկ), 150 գ մեղր, 150 մլ հալվեի հյութ, 3 ժամ պահեք ջեռոցի մեջ (100-120C), լավ խառնեք։ Կերեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ։ Շարունակեք 2 շաբաթ, անհրաժեշտության դեպքում կրկնեք 1 շաբաթից։

  • 500 գ մանրացրած սոխը 3 ժամ եփեք 1 լ ջրում, թույլ կրակի վրա, քամեք, ավելացրեք 300 գ շաքար, եփեք ևս մի քանի րոպե, կես ժամ թրմեք, լուծեք 50 գ մեղր։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուժեղ հազի դեպքում։
  • Աղացեք 2-ական միջին սոխ (կճեպով) և կիտրոն (առանց կորիզների), խառնեք 300 գ շաքարի և 500 մլ բաց գույնի գարեջրի հետ, 30 րոպե եփեք ջրային բաղնիքի վրա, 1 ժամ թրմեք, քամեք քառատակ թանզիֆով։ Լցրեք ապակյա տարայի մեջ, կիպ փակեք, պահեք սառնարանում։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ, գոլ վիճակում։ Շարունակեք` մինչև վերջանալը։
 

 

 


Զգուշացում. Հում սոխը հակացուցված է ստամոքսի և 12-մատնյա աղիի խոցի, երիկամների, լյարդի և ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների դեպքում։

Սոխի կճեպի քիմիական բաղադրությունը

 

Պարզվել է, որ կճեպի մեջ բավականին մեծ է կվերցետինի պարունակությունը։ Կվերցետինն ունի հակաուռուցքային հատկություն։ Բժիշկ Դ.Ռ. Ֆերրին 1996 թ. «Clin Cancer Res.» ամսագրում հրապարակել է համոզիչ ապացույցներ այն մասին, որ կվերցետինը վերականգնում է p53 գենը քաղցկեղի բջիջում։ Այս գենի մուտացիայի դեպքում առաջանում են ուռուցքների 50-60 տոկոսը։ Կվերցետինը կանխարգելում եւ գրեթե բուժում է կրծքագեղձի, շագանակագեղձի, հաստ աղիի, թոքերի, ուղեղի քաղցկեղը։ Ունի հակագիստամինային հատկություն, օգտակար է շաքարային դիաբետի դեպքում։ Կանխարգելում է ծերացման գործընթացը։

Տեսեք ինչ հրաշքներ կարող է գործել սոխի կճեպը

Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs/Tesek-inch-hrashkner-karox-e-gorcel-soxi-k&epy/basic

Հոդատապ. Մանրացրեք, խառնեք մեկ միջին սոխ, սխտորի 5 ատամիկ, հալվեի 1 տերև, մոտ 14 խորանարդ սանտիմետր զանգված ունեցող մեղվամոմի կտոր, ավելացրեք 1 ճ/գ հալած յուղ։ Խառնուրդը դրեք թույլ կրակի վրա, 1 րոպե եռալուց հետո անջատեք կրակը։ Համասեռ զանգվածը բարակ շերտով քսեք հիվանդ հատվածին, ծածկեք վուշե լաթով, ամրացրեք վիրակապով։

Կոտրվածքներ. Տրորեք 1 խնձոր` փայտե հավանգով, խառնեք 20 գ եղևնու խեժ, 50 մլ ձիթապտղի յուղ, 15 գ պղնձարջասպ։ Օգտագործելուց առաջ համասեռ զանգվածը 20-30 րոպե տաքացրեք ջրային բաղնիքի վրա` առանց եռացնելու։
Ռևմատիզմ, պոլիարտրիտ. Ցավացող հոդերի վրա դրեք սոխի քերուկ` հանեք կես ժամից, կատարեք օրը 2-3 անգամ։

  • Խառնեք 200 գ կաթնաշոռ, 100 գ սոխի քերուկ, 2 ճ/գ ծովաբողկի արմատի քերուկ։ Համասեռ զանգվածը դրեք դրեք ցավոտ հոդին (ոսկորին), ծածկեք թղթով, վրայից` բամբակե շերտով, վիրակապեք, հանեք 2 ժամից։ Հիվանդ հոդը կարող է կարմրել։ Կատարեք օրը մեջ` ըստ անհրաժեշտության։

Ասթմա. Մանրացրեք 150 սոխ, 100 գ ծովաբողկի արմատ, խառնեք 50 գ մեղրի և 100 գ կարագի հետ, թրմեք 1 ժամ։ Կերեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 1 ժամ առաջ։
Շարունակեք 2 ամիս։

  • Տրորեք 100 գ սխտոր, 2 շաբաթ թրմեք 150 մլ օղու մեջ` հով տեղում, հաճախակի թափահարեք ապակյա տարան, քամեք և զտեք ոգեթուրմը։ Խմեք 20-ական կաթիլ` օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ, գոլ կաթի հետ։ Շարունակեք 1,5 ամիս։ Ոգեթուրմը պահեք մութ տեղում։

Հազ. Սոխեռածը պատրաստեք կարագով։ Խառնեք մեղրի հետ (1։1)։ Կերեք 1-ական ճ/գ` օրը 5-6 անգամ։

  • Մրսածություն. հազ. Խառնեք 1 միջին խնձորի և սոխի քերուկներ, 2 ճ/գ մեղր։ Կերեք 1-ական ճ/գ` յուրաքանչյուր ժամը 1 անգամ։
  • Մանրացրեք, խառնեք 10 միջին սոխ և 1 սխտոր, լցրեք 500 մլ պաստերիզացված կաթի մեջ, եփեք` մինչև հումքը փափկի, քամեք, ավելացրեք 1 թ/գ դաղձի յուղ։ Խմեք 1-ական ճ/գ` յուրաքանչյուր ժամը 1 անգամ։
Ամենաընթերցվածը
Փակել գովազդը