Սամիթի օգտակար հատկությունները․ Այն ամենը ինչի մասին դուք տեղյակ չեք
Սամիթ (Anethum graveolens, հայերեն այլ անվանումներ՝ բաղբակ, տերաթողիկ, տերաղոթի), նեխուրազգիների ընտանիքին (Apiaceae) պատկանող միամյա տերևաբանջար։ Օգտագործվում է որպես թարմ կանաչի, որպես համեմունք՝ վարունգի և այլ թթուների մեջ, իսկ ձմռան ժամանակ կերակուրների մեջ օգտագործվում է չորացված սամիթը։
Սերմերն հարուստ են եթերային յուղով, որն ակտիվորեն օգտագործվում է հրուշակեղենի, պահածոների և բուրումնավետ օճառների արտադրության մեջ։ Նույն եթերայի յուղն ավելի քիչ չափաբաժնով առկա է նաև սամիթի տերևների և ցողունի մեջ, որով էլ պայմանավորված է բույսի առաձնահատուկ հոտը։
Սամիթաջուրը բժշկության մեջ լայնորեն օգտագործվում է երեխաների ստամոքսային ցավերը մեղմացնելու, ինչպես նաև առաջացած գազերը հեռացնելու համար։ Սամիթի տերևները հարուստ են A և C վիտամիններով։
Սամիթի թարմ, նոր չորացված տերևները լայնորեն օգտագործվում է որպես կանաչի։
Սամիթը և քեմոնը աչքի են ընկնում յուրահատուկ բուրմունքով, ուստի լայն համեմունքային օգտագործում ունեն տարբեր ճաշատեսակների մեջ (բորշչ, պահածոյացված սաղմոն և այլն), ինչպես նաև մարինադ վարունգի պատրաստման մեջ։[2]
Սամիթը առավելապես թարմ վիճակում է օգտագործվում, քանի որ չորացման հետ զուգընթաց արագորեն կորցնում է իր առանձնահատուկ բույրը, որը, սակայն, կարող է պահպանվել լիոֆիլիզացիայի (սառցաչորացում) դեպքում։
Ձկնամթերքները մեծամասամբ մատուցվում են սամիթի հետ միասին։
Ամենակարևոր տեղեկությունը սամիթի մասին իմացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/xohanocic-durs
Դեղատոմսը, որի բաղադրության մեջ եւս սամիթ կա, շատ լավ միջոց է` աշնանային մաղձոտ տրամադրությունից ազատվելու համար: Այն օգնում է սրտային անբավարարության, արյան բարձր ճնշման, ռեւմատիկ ցավերի եւ տարիքի հետ առաջ եկող հոդացավերի դեպքում: Դրա համար անհրաժեշտ է վերցնել 2 բաժին մատուտակի արմատ, 1 բաժին կատվախոտի արմատ, 2 բաժին դեղատնային սամիթ, 2 բաժին կատվալեզվի արմատ եւ 2 բաժին կալենդուլայի ծաղիկներ: Այս զանգվածը լցնել ապակե տարայի մեջ, որպեսզի բույսերն «ընկերանան»: Հետո այս խառնուրդից վերցնել 1 ճաշի գդալ, վրան լցնել 1 բաժակ ջուր եւ դնել կրակին, հենց սկսի եռալ՝ անջատել ու թրմել 1 ժամ: Հետո քամել այն ու խմել 1 բաժակն ամբողջ օրվա ընթացքում:
Սամիթի հիանալի հատկություններից մեկն էլ այն է, որ շատ լավ պայքարի միջոց է ծովային հիվանդության դեմ: Դրա համար անհրաժեշտ է սամիթի աղացած սերմերից թուրմ պատրաստել` 2 թեյի գդալ սերմին ավելացնելով 1 բաժակ եռջուր: Պետք է թուրմը թողնել 30 րոպե եւ ընդունել առավոտյան ու երեկոյան` կես բաժակից: Անհրաժեշտության դեպքում կարելի է այս թուրմն ընդունել օրվա մեջ 3 անգամ:
Սամիթի ջուրը նույնպես հրաշք միջոց է