Քրքումի, հոռոմ-սամիթի և համեմի ջուրը կմաքրի օրգանիզմը տոքսիններից
Համեմի ջուրն ամբողջ օրգանիզմը մաքրելու ամենահզոր և ամենաէժան միջոցներից է: Մարդիկ ամեն օր հազարավոր ծանր մետաղների ազդեցության են ենթարկվում:
Դրանցից մի քանիսը, օրինակ՝ ալյումինը, սնդիկը, կարող են կպչել նյարդային համակարգին կամ ոսկորներին՝ տարիներ շարունակ մնալով և մի շարք առողջական խնդիրներ առաջացնելով: Նյու Յորքի «Heart Research» հիմնադրամի բժիշկ Յոշակի Օմուրան բացահայտել է պարզ և յուօրինակ միջոց՝ ալյումինի և սնդիկի նման ծանր մետաղներից օրգանիզմն ազատելու համար:
Երբ բժիշկն ուսումնասիրում էր իր հիվանդներից մեկի մեզը, նկատում է, որ դրա բաղադրության մեջ իջել է սնդիկի մակարդակը, քանի որ հիվանդը համեմով ապուր էր կերել:
Մի շարք հետազոտություններից հետո պարզվեց, որ համեմն օրգանիզմից դուրս է բերում ոչ միայն՝ սնդիկը, այլև՝ շատ այլ ծանր մետաղներ:
Սա ամենատարածված և ամենահայտնի մեթոդներից մեկն է, որն օգնում է մաքրել օրգանիզմը, ազատվել մի քանի ավելորդ կիլոգրամներից:
Համեմի, քրքումի և հոռոմ-սամիթի (фенхель) ջուրը ոչ միայն՝ լավացնում է արյան շրջանառությունը, այլև՝ մաքրում է միզասեռական օրգանները:
Այն լավացնում է մարսողությունը, օրգանիզմից դուրս է բերում ավելորդ կուտակումներն ու տարրալուծում է ճարպերը:
Բաղադրություն
- 1 թ/գ քրքումի սերմեր
- 1 թ/գ համեմի սերմեր
- 1 թ/գ հոռոմ-սամիթի սերմեր
- 4-5 բաժակ ջուր
4-5 բաժակ ջրում մոտավորապես 5 րոպե եփեք բոլոր բաղադրիչները: Քամեք և վայելեք այս հյութն ամեն անգամ ուտելուց հետո:
Գուցե միզարձակումը հաճախանա, սակայն սա բնական է, չէ՞ որ մաքրվում են նաև միզուղիները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:
Աղբյուրը ՝ https://168.am/2016/06/24/653090.html