Ռեհանը ունի բացառիկ բուժիչ հատկություն

Դիտումներ 149

Ռեհանը ունի բացառիկ բուժիչ հատկություն

Ռեհանը ամենաճանաչելի բույսերից է` կանաչ կամ մանուշակագույն տերեւներով եւ առանձնահատուկ հոտով: Ռեհանը շատ օգտակար է առողջության համար: Քլիվլենդի կլինիկայից բժիշկ Քրիստին Քըրքպատրիկը բացատրել է, որ ռեհանը պետք է անպայման ներառվի մեր ամենօրյա սննդի մեջ:

Ռեհանը հարուստ է կալցիումով, կալիումով եւ երկաթով:
Մեկ թեյի գդալ ռեհանում պարունակվում է К վիտամինի օրական նորմայի 85 տոկոսը:
Ռեհանը հզոր հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք կանխարգելում են քաղցկեղային բջիջների զարգացումը:

Հետաքրքիր է, որ ռեհան աճեցնելը շատ հեշտ է. կարող եք առանց որեւէ խնդրի աճեցնել բանջարանոցում: Քաղցր ռեհանը կզարդարի իտալական կերակրատեսակները (այն կարելի է ավելացնել պիցային կամ պեստոյին), իսկ, այսպես կոչված, կիտրոնային ռեհանը կարելի է օգտագործել աղցաններում եւ ըմպելիքներում:



Ամենաընթերցվածը