Նոր տարվա ամենահամեղ տորթի ՝ նապոլեոնի բաղադրատոմսը

Դիտումներ 936
Նոր տարվա ամենահամեղ տորթի ՝ նապոլեոնի բաղադրատոմսը

Բաղադրամասեր

  • 5 ձու,      

  • 2 ճգ. շաքարավազ,

  • 2 ճգ. հալած յուղ,

  • 0,5 թգ. կիտրոնի աղ,

  • 3 բաժակ գոլ ջուր,

  • Ալյուր,

  • 700 գ կարագ,

  • 1,5 տուփ խտացրած կաթ

  • 0,5 տուփ վանիլին

  • աղ

 

 


Պատրաստման եղանակը

  • Վերցնել 400գր. կարագ, բաժանել 5 մասի, ապա յուրաքանչյուր մասը նորից 3 մասի: Խմորի մի գունդը բացել 3 մմ. հաստությամբ, բացվածքին քսել կարագի մի մասը, քառակուսաձև ծալել և 15-20 րոպե պահել սառնարանում:

  • Երբ խմորի շերտը բարձրանում է, և գույնը թեթևակի փոխվում, ուրեմն պատրաստ է, հանել և անմիջապես տեղափոխել տախտակի վրա: Բոլոր գնդերն այդպես եփել, եզրերը դանակով կտրել և փշուրները պահել ՙՆապոլեոնի՚ երեսին ցանելու համար:

  • Կրեմ - 300 գր. կարագը լավ հարել և խառնելով աստիճանաբար ավելացնել 1,5 տուփ խտացրած կաթ և 1 պտղունց վանիլին: Եփված շերտերը միացնել կրեմով և երեսին ցանել փշրանքներն ու շաքարի փոշի:

 

Առաջարկում ենք նապոլոեն տորթի ևս մի քանի այլ բաղադրատոմսեր

 
Տոնական Նապոլեոն․ Պատրաստում է Հեղինեն 

Նապոլեոն տորթ խտացրած կաթով 


Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/post/napoleon-tort-xtacrac-katov

 

Շոկոլադե նապոլեոն 


Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/post/shokolade-napoleon

 

Նապոլեոն տորթ (ընկույզով) 


Կարդացեք այստեղ ՝ https://xohanoc.am/hy/post/napoleon-tort-popokov

Ամենաընթերցվածը
Փակել գովազդը