Գարեջրով ու բանանով դիմակ մազերի առողջության համար


Առաջարկում ենք գարեջրով, բանանով, մեղրով ու ձվի դեղնուցով դիմակ մազերի առողջության ու աճի համար:
Գարեջուրը վիտամին B, երկաթ, մագնեզիում, կալիում և խմորիչ է պարունակում, որոնք անհրաժեշտ են մազերի աճի համար:
Բանանի մեջ առկա բնական յուղերն ու վիտամիններն էլ սնուցում են վնասված մազերը, դրանց փայլ են հաղորդում, բարձրացնում են գլխամաշկի առաձգականությունը:
Դիմակի մեջ օգտագործվող մեղրն էլ վիտամինների աղբյուր է, որը նվազեցնում է մազաթափությունը:
Գլխամաշկը թեփից ազատելու ու այն մաքուր պահելու համար դիմակի մեջ նաև ձվի դեղնուց է պետք ավելացնել: Դա վարակներից կպաշտպանի մազերն ու գլխամաշկը:
Ինչպես պատրաստել
Մաքրեք բանանը, մասերի բաժանեք: Առանձնացրեք ձվի դեղնուցը: Բանանի կտորները, ձվի դեղնուցն ու ½ բաժակ գարեջուրը լցրեք բլենդերի մեջ, հարեք: Ավելացրեք 1 ճաշի գդալ մեղր, խառնեք, մինչև միատարր զանգված ստանալը: Քսեք դիմակը մազերին, փաթաթեք լոգանքի համար նախատեսված գլխարկով: Դիմակը գլխին թողեք 2 ժամ: Լվացեք շամպունով:
Օգտագործեք 1 ամիս, շաբաթը 1 անգամ:
Լավագույն արդյունքն ստանալու համար նշի յուղով կամ կոկոսի յուղով շաբաթը մեկ անգամ մերսեք գլուխը: Մազերի աճն ապահովելու համար էլ շատ ջուր խմեք ու կանաչ բանջարեղեն կերեք:
Աղբյուրը ՝ http://hayastan24.com/?p=15686&l=am
